Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 23:23 11-03-2024

Արևմուտքը փորձում է Հայաստանը հակառուսական քաղաքականության գործիք դարձնել հետխորհրդային տարածքում․ ՌԴ ԱԳՆ

«Մենք ուշադրություն ենք դարձրել Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպիի հայտարարություններին, որը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին «Ռուսաստանից բխող սպառնալիքների դեպքում», - հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ -ն։

Փոխանցում է Azatutyun.am-ը։

Գերատեսչությունը նշել է, որ ռուսական կողմին «այլևս չի զարմացնում այն փաստը, որ Լոնդոնում դադարել են թաքցնել իրենց բոլոր քայլերի հակառուսական բնույթը հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Հարավային Կովկասում»։

«Բայց Հիպիի բացահայտումները նաև ուղղակի հաստատում են, որ Արևմուտքը ձգտում է Հայաստանը դարձնել տարածաշրջանում իր վարած գծի գործիք՝ ուղղված Մոսկվայի դեմ։ Երևանում պատասխանատու քաղաքական գործիչների համար լուրջ մտածելու պատճառ է»,- ասված է ՌԴ արտգործնախարարության մեկնաբանությունում։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ