copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 14:47 25-10-2023

Սնուփ Դոգի համերգը, եթե կայանա, պետք է բաց լինի բոլորի համար. Ալեն Սիմոնյան

Եթե Կառավարությունը գումար է հատկացնում Սնուփ Դոգի համերգի համար, այդ համերգը պետք է լինի բաց։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Սա իմ անձնական կարծիքն է։ Ես չգիտեմ՝ կազմակերպիչներին իմ կարծիքն ինչպես կընդունեն։ Եթե այդ համերգը տեղի ունենա, ապա այն պետք է բաց լինի բոլորի համար։ Եթե պետությունը փող է տալիս, ապա այն պետք է բաց լինի»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին նախատեսված էր հայտնի ռեփփեր Սնուփ Դոգի երևանյան համերգը, որը հետաձգվել է՝ արցախյան վերջին դեպքերի պատճառով։