Կարելի է ջարդել թշնամու գլուխը, սակայն կա մեկ բայց` ՀՀ իշխանությունն է. Տիգրան Աբրահամյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:17 24-10-2023
Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան և ցեղասպանության իրականացումը,
բազմաթիվ զոհերից բացի նաև արցախցիների բռնի տեղահանմանը հանգեցրեց: Պաշտպանության բանակը, որը երկար տարիներ հայկական զինուժի ամենամարտունակ միավորն էր և իր մեջ կրում էր հայկական բանակի փառքի խորհրդանիշն ու ավանդույթները, պատվո մարտ մղեց: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով, Պաշտպանության բանակը ենթարկվեց թշնամու հրթիռա-հրետանային, ավիացիոն ինտենսիվ կրակին, ապա հիմնական ուղղություններով, հատուկ նշանակության ուժերի կազմավորած գրոհային ստորաբաժանումների՝ յուրաքանչյուր դիրքի անձնակազմին, 9-10 անգամ գերազանցող ջոկատների հարձակմանը:

«Արցախի 9-ամսյա շրջափակումը, հյուծումը, մատակարարումների ամբողջական
բացակայությունը, Հայաստանի իշխանությունների հայտարարություններն Արցախն
Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ, որը թշնամություն էր սեփական
ժողովրդի նկատմամբ, բերեց աղետալի վերջաբանի: Պատերազմական գործողությունների պիկին, իշխող ուժի ղեկավարի հայտարարությունը՝ որևէ ձևով չմիջամտելու ադրբեջանական ագրեսիայի զսպմանը, ըստ էության, կանաչ լույս վառեց Ադրբեջանի համար, իր հարվածային ուժերի ողջ զինանոցն ու պոտենցիալը կենտրոնացնելու արցախյան ճակատում»,- հայտարարեց պատգամավորը:

Ապա շարունակեց. «Ինչու եմ ասում, որ Արցախն ու նրա պաշտպանություն իրականացնող ուժերը պատվո մարտ վարեցին, որովհետև նման խտության և ինտենսիվության կրակի, հարվածների և ուժերի անհամաչափության պայմաններում, անհատական ու կոնկրետ ուղղություններով սխրագործություններ և անձնազոհություն կարող էր դրսևորել միայն կայացած, գաղափարական, հաղթանակի ու անվերջանալի մարտերի բովում եփված միավորը: Մեր պատերազմը չի ավարտվել, չի ավարտվել առաջին հերթին այն պատճառով, որ Ադրբեջանի քաղաքական ու տարածքային հավակնությունները միայն Արցախով չէին սահմանափակվում»:

«Արցախը դեպի Հայաստան ագրեսիայի ճանապարհին այն անառիկ ամրոց էր, ով ընկավ
դավաճանության հետևանքով: Հայաստանը վերականգնվելու, վերածնվելու հնարավորություն դեռ ունի հենց միայն այն հանգամանքով պայմանավորված, որ բազմաթիվ հարվածներից, ողբերգություններից հետո նույնիսկ, մեր շարքերում հայկական բանակն իր ողջ էությամբ կրող մարդիկ կան, ովքեր անհրաժեշտ պահին ոտքի են կանգնելու, համախմբվելու և իրենց վճռական մարտը վարելու՝ այս անգամ հաղթական ելքով»,- շեշտեց նա:

Տիգրան Աբրահամյանը հավելեց. «Թշնամու գլուխը կարելի է ջարդել, մեր երկրի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պահելու իրական հնարավորություն դեռ ունենք, սակայն կա մեկ մեծ բայց... և այդ մեկ «բայց»-ը Հայաստանում գործող իշխանությունն է, որն իր էությամբ, բովանդակությամբ ու քաղաքական հետագծով ասոցացվում է մեկ հավաքական բառի՝ պարտության հետ ու այս ճանապարհի գլխավոր խոչընդոտն է»:

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
15:54 Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ
18:00 Ըստ էության․ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկվող օրենքն ավելի վատն է
17:50 Ով փող ունի, նա է գնումներ կատարում․ Զատիկի եռուզեռը՝ շուկայում
17:43 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
15:46 Ինչքան էլ տարբեր լինենք, միասնական ու դեմ ենք դավաճանական պահվածքին. Կարեն Սիմոնյանի պատասխանը` Սարիկ Մինասյանին