Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 20:26 20-10-2023

Քաղաքապետարանում մանդատները մեկ վեր են, մեկ՝ վար

Ինչպես ավելի վաղ հայտնել էին ԿԸՀ-ից, Երևանի ավագանու՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի մի շարք անդամներ վայր են դրել իրենց մանդատները։

«Մայր Հայաստան» դաշինքից ավագանու անդամներ Դուստրիկ Մխիթարյանի և Ադրինե Ավագյանի՝ մանդատները վայր դնելու հարցի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով Oragir.News-ը կապվեց «Մայր Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երրորդ համարի ներկայացուցիչ Մանուկ Սուքիասյանի հետ, որն էլ մեզ փոխանցեց, որ մանդատը վայր դնելու որոշումները անհատական են եղել։

«Որևիցե սենսացիոն կամ արտառոց բան տեղի չի ունեցել։ Դա եղել է իրենց անհատական որոշումը՝ առանց որևիցե լուրջ խնդրի։ Իրենք այս մասին պարզաբանում են տվել նաև իրենց ֆեյսբուքյան էջերում։ Նրանք շարունակում են մնալ մեր պայքարի համախոհները»,- ասաց Սուքիասյանը։

Զրուցեցինք նաև Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ, ով մեզ փոխանցեց, որ ՔՊ-ից մանդատները վայր դրած ավագանու անդամները՝ Կամսար Բաբինյանը, Հակոբ Բալայանը և Արամ Ազատյանը, գործող թաղապետներ են և ըստ օրենքի՝ չեն կարող լինել և՛ թաղապետներ, և՛ ավագանու անդամներ։

«Քանի որ իրենք գործող թաղապետներ էին, իսկ ըստ օրենքի՝ իրենք չէին կարող և՛ լինել թաղապետ, և՛ ավագանի։ Դրա համար էլ պաշտոնից ազատվեցին, որպեսզի կարողանան ավագանու նիստին մասնակցել։ Հիմա ավագանու մանդատներից հրաժարվել են ենթադրաբար այլ պաշտոնի նշանակվելու համար»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
11:00 Քոլեջում խստացված ռեժիմ է