Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:10 22-07-2021

Դա խոչընդոտ չէ մանդատները ստանալու համար. ԿԸՀ նախագահը՝ կալանավորված պատգամավորների մասին

Մինչև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից մանդատների գրանցման և տրամադրման արձանագրության կազմումը կալանավորված պատգամավորները ևս ստանում են իրենց մանդատները: Այս մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում:

«Դա խոչընդոտ չէ իրենց կողմից իրենց մանդատները ստանալու համար: Մանդատները տալու վերաբերյալ արձանագրությունը կազմվեց, նաև նշված պատգամավորների անունները ընթերցվեցին: Դա նշանակում է, որ հիշյալ պատգամավորները ևս ստանալու են իրենց մանդատները և իրականացնելու իրենց պատգամավորական գործունեությունը»,-ասաց Մուկուչյանը:

Ինչ ինչ վերաբերում է մանդատների տրամադրման կարգին՝ ԿԸՀ նախագահն ասաց, որ իրավական գործընթացը այսօրվա՝ մանդատները տրամադրելու մասին արձանագրության կազմման գործընթացն էր: Մանդատները հանձնվում են արձանագրության կազմմամբ: Իսկ արդեն հանձնումը՝ որպես տեխնիկական գործընթաց, եղանակի, ձևի, միջոցի որևէ պարտադիր կանոնակարգում չունի: «Թե ինչ եղանակով կլինի փոխանցումը, քննարկվում է»,-ասաց Մուկուչյանն ու հավելեց՝ ինչ եղանակ էլ ընտրվի, հրապարակային իրազեկում կարվի: