Ներքին Միտք 2 տարի առաջ - 13:12 20-10-2023

ԵՊՀ-ից փաստաբանն աշխատավարձ է ստանում` ռեկտորին մատուցած ծառայությունների համար

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պարզ օրինակի վրա փորձեմ ներկայացնել, թե ինչպես են ծախսվում հանրային գումարները
(շարունակություն):

Ուրեմն, ԵՊՀ-ում «Իրավաբանական ծառայություն» անվանմամբ ստորաբաժանում կա: Ստորաբաժանման «ավագ իրավախորհրդատու» Բ.Է-ն միաժամանակ փաստաբան է: Վերջինս առավել հայտնի է նրանով, որ 5 էջում թույլ է տվել թվով 117 սխալ (44 ուղղագրական, 61 կետադրական, 12 այլ բնույթի): Սակայն, խնդիրը դա չէ: Խնդիրը, նույնիսկ` Բ.Է-ի իրավական գիտելիքների մեջ չէ:

Ինչպես ասացի, Բ.Է-ն փաստաբան է և օրվա զգալի մասը ԵՊՀ-ի հետ որևէ կապ չունեցող փաստաբանությամբ է զբաղված: Այսինքն, վերջինս տարբեր անձանց է հանդիպում, լսում նրանց խնդիրները, հայցադիմումներ և միջնորդություններ ներկայացնում, դատական նիստերի մասնակցում: Տարբեր ժամանակահատվածներում Բ.Է-ի վարույթում է գտնվում թվով 30-50 գործ, ինչը նշանակում է, որ Բ.Է-ի ԵՊՀ-ում գտնվելն ու ԵՊՀ-ի «ավագ իրավախորհրդատուի» պարտականությունները կատարելը ֆիզիկապես անհնար է: Սակայն, փաստ է, որ Բ.Է-ն ԵՊՀ-ում զբաղեցնում է «ավագ իրավախորհրդատուի» հաստիքը և, հետևաբար` աշխատավարձ ստանում: Ինչու՞:

Պարզվում է, որ Բ.Է-ն փաստաբանական ծառայություններ է մատուցում անձամբ ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ին: Մասնավորապես` նախկին կնոջ հետ իրավահարաբերությունները, երեխաներին ալիմենտներ (չ)տալու, «պատվի և արժանապատվության» վերականգնելու և նմանօրինակ անձնական բնույթի դատական գործերում այսրոպեական Հ.Հ-ի ներկայացուցիչն է Բ.Է-ն: Կարծում եմ` դա է Բ.Է-ի ԵՊՀ-ում «աշխատելու» և ԵՊՀ-ից «աշխատավարձ» ստանալու իրական պատճառը:

ՀԳ. Հաջորդիվ` ԵՊՀ մյուս ստորաբաժանումների «աշխատանքի» վերաբերյալ:
#սկսել_ա»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է