Արտաքին 2 տարի առաջ - 16:50 16-10-2023

Պուտինն ու Ասադը քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հեռախոսով քննարկել են Գազայի վրա իսրայելական հարձակումները դադարեցնելու ուղիները և ընդգծել մարդասիրական օգնության անհապաղ առաքման անհրաժեշտությունը, հայտնել է Սիրիայի նախագահի գրասենյակը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Նախագահներ Ասադը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում նրանք քննարկել են Գազայի հատվածի դեմ Իսրայելի ագրեսիան դադարեցնելու ուղիները և ընդգծել գոտու խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնության շտապ առաքման անհրաժեշտությունը», - ասվում է Ասադի գրասենյակում:

Գրասենյակը նաև հավելել է, որ նախագահները «նշել են Գազայի հատվածի իսրայելական հրթիռակոծման և նրա բնակչության տեղահանման դադարեցման անհրաժեշտությունը»։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. արտադրամասի ղեկավարը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
14:23 Իսրայելը նյութեր է հավաքում Էրդողանին Հաագայի դատարան ուղարկելու համար
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան