Երևան +12°
copy image url
Խոսք Ներքին Մշակույթ 6 ամիս առաջ - 22:46 15-10-2023

Նորը և հինը՝ Վանաձորի թատրոնում․ ինչ կարելի է դիտել այս թատերաշրջանում

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը սկսել է իր 92-րդ թատերաշրջանը: Նոր թատերաշրջանում ներկայացված առաջնախաղերի, հրավիրյալ ռեժիսորների հետ աշխատելու և Մոսկվայում կայացած փառատոնին մասնակցելու մասին Oragir.News-ը զրուցել է թատրոնի PR պատասխանատու Գոռ Փելեշյանի հետ:

- Թատրոնը մեկնարկել է իր 92-րդ թատերաշրջանը: Ինչպե՞ս եք սկսել այն, ի՞նչ խորհուրդ ունի այս սկիզբը թատրոնի համար:

-Սեպտեմբերի 16-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը մեկնարկեց թատերաշրջանը «Ամուսնացիր և սանձիր կնոջդ» կատակերգությամբ, որը երջանկահիշատակ Վահե Շավերդյանի թողած վերջին գործն է, որն ամբողջացրեց ու հանդիսատեսի դատին հանձնեց թատրոնի գլխավոր ռեժիսոր Սարգիս Մանուկյանը: Թատերաշրջանը նվիրված է Վահե Շահվերդյանի հիշատակին՝ դրանով փաստելով, որ այս անուն-ազգանունը մեծ խորհուրդ ունի թե՛ թատրոնի և թե՛ բոլորի համար: Այս տարվա խաղացանկում ներառված են թե՛ Վահե Շահվերդյանի բեմադրությունները, թե՛ թատրոնի ռեժիսորների և հրավիրյալ ռեժիսորների աշխատանքները:



-Նոր թատերաշրջանի ընթացքում հասցրել եք ունենալ առաջնախաղ: Խոսենք այս մասին: Ի՞նչ նոր ներկայացումներ են սպասվում:

-91-րդ թատերաշրջանից արդեն իսկ ունեինք 4 առաջնախաղ: Մինչև տարեվերջ կունենանք ևս մի քանի առաջնախաղ: Դրանցից մեկը Վիլյամ Սարոյանի 115-ամյակին նվիրված «Ոստրեն ու մարգարիտը» ներկայացումն է: Ներկայացման ողջ ֆինանսավորումը կատարվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ. «Թատերական Երևան» ծրագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի հայտարարած «Թատրոնի միջազգային օրը» դրամաշնորհին ներկայացված 23 հայտերից միայն 9-ը կարողացան հաղթահարել և ստանալ այդ դրամաշնորհը՝ այդ թվում՝ Վանաձորի պետական դրամատիկական թատրոնը: Ներկայացման բեմադրիչն է Արեն Օսիպյանը: Նոյեմբերի 22-ին կկայանա ներկայացման առաջնախաղը: Հոկտեմբերի 7-ին և 8-ին կայացավ Ֆլորիան Զելլերի «Որդին» ներկայացման առաջնախաղը, որի թարգմանության և բեմադրության հեղինակն է Սաթէ Խաչատրյանը: Նոր սպասվող ներկայացումներից կարող եմ նշել նաև ամանորյա ներկայացումը, որի նախապատրաստական աշխատանքները սկսված են, սակայն մանրամասների մասին կհայտարարենք փոքր-ինչ ուշ:



-Վերջերս համագործակցել եք ռեժիսոր Սաթէ Խաչատրյանի հետ «Որդին» ներկայացման շրջանակներում: Առհասարակ ի՞նչ օրինաչափությամբ եք ընտրում հրավիրյալ ռեժիսորներին: Ինչպե՞ս եք ընտրում բեմադրվելիք պիեսները:

-Սաթէ Խաչատրյանի հետ աշխատանքը կազմակերպվել է անմիջապես ԿԳՄՍ նախարարության միջոցներով՝ հայ-ֆրանսիական նախագծի շրջանակներում: Այս ծրագիրն իրագործվում է Գորիսի դրամատիկական թատրոնի հետ համատեղ՝ հաշվի առնելով այն փաստը, որ ներկայացման մեջ զբաղված են նաև Գորիսից 2 դերասան: Նոյեմբերի 7-ին և 8-ին ներկայացումը պատրաստվում ենք խաղալ նաև Գորիսում: Ինչ վերաբերում է այլ ռեժիսորների հետ աշխատելուն՝ հրավիրում ենք մենք: Նախկինում առիթ ենք ունեցել աշխատելու Գալուստ Ներսիսյանի հետ, որ բեմադրել էր «Ժաննա դը Արկ» ներկայացումը: Արդեն իսկ պայմանավորվածություններ ունենք «Պատանի հանդիսատեսի թատրոնի» ռեժիսոր Դավիթ Հարությունյանի հետ, Տաթև Մելքոնյանի հետ, որ վերջերս Գյումրիում ներկայացում հանձնեց: Հաջորդ տարի Դավիթ Հարությունյանի և Տաթև Մելքոնյանի հետ աշխատանքները կսկսենք:



-Հոկտեմբերի 1-10-ը Մոսկվայում մասնակցում էիք մոնոներկայացումների «SOLO» միջազգային 15-րդ փառատոնին: Ի՞նչ ներկայացմամբ հանդես եկավ թատրոնը: Առհասարակ ի՞նչ հաճախականությամբ եք մասնակցում փառատոնների:

-Հանդիսատեսին ներկայացված 17 բեմականացումներից մեկը մերն էր: Վանաձորի թատրոնը հանդես է եկել հոկտեմբերի 8-ին, Ռուսաստանի թատերական գործիչների միության Մոսկվայի «Ստրաստնոյ» մշակութային պալատում՝ Վիլյամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» կատակերգության հիման վրա գրված Սամվել Խալաթյանի «Մի ֆունտ սիրտ» մոնոներկայացմամբ, որի գլխավոր հերոսը՝ Շայլոկը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամայիս Սարգսյանն է: Ներկայացման բեմադրիչը ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի երկարամյա գեղարվեստական ղեկավար, երջանկահիշատակ Վահե Շահվերդյանն է: Ասեմ, որ մեր թատրոնը մշտապես ակտիվ մասնակցել է նաև «Արտավազդ»-ին տարբեր անվանակարգերով: Հավելեմ, որ նախորդ տարի մրցանակաբաշխությունը նվիրված էր Վահե Շահվերդյանի հիշատակին: «Կույրեր» ներկայացմամբ տարբեր անվանակարգերում էինք առաջադրված, ունեինք նաև մրցանակ՝ «Տարվա լավագույն երիտասարդ ռեժիսոր», որին արժանացավ Նարե Իսպիրյանը: Այս տարվա «Արտավազդին» դարձյալ կմասնակցենք, բայց թե ինչ անվանակարգերում կառաջադրվենք, չեմ կարող ասել: Նոյեմբերի 3-ին Արտաշատի թատերական փառատոնի շրջանակներում ներկայացնելու ենք «Ամուսնացիր և սանձիր կնոջդ» կատակերգությունը:

Ամենից շատ դիտված

09:31 Գյումրիում տան հրդեհից հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների՝ այրվածքներով ու ծխահարված մարմինները․ shamshyan.com
07:52 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. Փաստ
12:34 Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
13:46 Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Սուրենյան
10:00 ՀԽՍՀ սահմանները վերարտադրող ՔՊ-ն հակահայ ծրագրի ջատագո՞վն է
14:00 Գիտական ֆանտաստիկա․ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ից արտագաղթն «ուրիշ պատճառներ» ունի
13:10 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում ու հանձնում․ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան․ Հրապարակ
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
21:47 «Բոլոլա ա լինելու». աշխատանքից հեռացված վարորդ Ռուստամը միացավ պայքարին
20:36 «ՏաԼույս» երգչախումբն Արցախի ու Հայաստանի օրհներգերով դիմավորեց Բագրատ Սրբազանին