Ներքին 3 տարի առաջ - 18:54 15-10-2023

Արարատում 28-ամյա փեսան կրակել է աներոջ վրա, ծեծել նրան ու դիմել փախուստի․ shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վերին Արտաշատ գյուղում քաղաքացին զենքով և նռնակով զինված մտել է ինչ-որ տուն և սպառնացել է տան անդամներին մորթել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ ժամը 20:30-ի սահմաններում Վերին Արտաշատ գյուղի Իսակովի փողոցի տներից մեկն է այցելել նույն գյուղի բնակիչ, 28-ամյա Գոռ Ա.-ն, ով ցանկացել է իր նախկին կնոջը տուն տանել: Ըստ 41-ամյա տանտիրոջ՝ Վարդուհի Հ.-ի հայտարարության՝ նախկին ամուսինը հայտնել է, որ ինքը պետք է կնոջը տանի, այլապես բոլորին կսպանի և նրա ձեռքին եղել է ատրճանակ և ինչ-որ առարկա, որ նա նմանեցրել է նռնակի:

Այդ ժամանակ վիճաբանություն է առաջացել, և Գոռ Ա.-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել նույն տան բնակիչ, 50-ամյա Միքայել Մ.-ի ուղղությամբ, ով նրա աներն է: Դրանից հետո աներոջը հաջողվել է փեսայի ձեռքից խլել ատրճանակը, ինչից հետո փեսան հարվածներ է հասցրել աներոջը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա տանից դիմել է փախուստի:

Ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի և Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներին հաջողվել է ժամեր անց Գոռ Ա.-ին հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել Ոստիկանության Արտաշատի բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք ատրճանակը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան