Ներքին 3 տարի առաջ - 14:06 15-10-2023

Ո՞ւմ հայրենիքն էր Աղդամը․ Ալիևը լուսանկարվել է Ալեն Սիմոնյանի և Սուրեն Պապիկյանի ոճով

2001 թ․ մայիսին Հայաստանի խորհրդարանում ղարաբաղյան հարցով լսումների ընթացքում այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Աղդամը մեր հայրենիքը չէ։

«Չեմ կարող տուրք տալ հասարակության մեջ տարածվող այն կարծիքներին, որ մենք Աղդամն ազատագրել ենք: Պետք չէ դիմացինին անլուրջ մարդու տեղ դնել: Այո՛, եղել են տարածքներ, որոնք մենք գրավել ենք: Եվ դրանից մենք երբեք չպետք է ամաչենք: Այդ տարածքները գրավել ենք, որպեսզի ապահովենք մեր հայրենիքի անվտանգությունը»,- շեշտել էր նա:

Հեղափոխությունից հետո իշխանության գալով՝ ՔՊ-ական բազմաթիվ պաշտոնյաներ առիթը բաց չեն թողնում նախկին իշխանությունների այս կամ այն հայտարարությունները օգտագործել նրանց իսկ դեմ՝ շատ հաճախ կտրելով համատեքստից և չխորանալով բուն ասելիքի մեջ։

Այսպես, իշխանության եկած Ալեն Սիմոնյանն ու Սուրեն Պապիկյանը շտապեցին Արցախ՝ Աղդամ, լուսանկարվեցին նռան այգիներում՝ կից գրելով․ «Աղդամն իմ հայրենիքն է»։



Իսկ այսօր, երբ նույն ՔՊ-ականների անհեռատես քաղաքականության արդյունքում Աղդամը կորսված է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Աղդամ, դրոշ բարձրացրել, ՔՊ-ական պաշտոնյաների ոճով հպարտ լուսանկարվել նռան այգիներում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում