Արտաքին 2 տարի առաջ - 16:18 14-10-2023

Բաքուն Երևանին հորդորում է համագործակցության և տարածքային պահանջների միջև ընտրություն կատարել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ընտրի համագործակցության և տարածքային պահանջների միջև։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին Բայրամովն ասել է Իլհամ Ալիևի նախագահության 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։

«Այս պահին Հայաստանը պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և իր հարևանների նկատմամբ անօրինական, անհիմն տարածքային պահանջների միջև», - ասել է Բայրամովը:

Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ այս հարցում մեծ նշանակություն ունի նաև միջազգային հանրությունը:

«Չափազանց կարևոր է, որ Հայաստանի ռևանշիստական փորձերը ոչ մի աջակցություն չստանան, և կոչեր արվեն այս տարածաշրջանում բարգավաճման ու խաղաղության այլընտրանքի բացակայության մասին»,- նշել է նա։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում