Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 20:00 13-10-2023

Ղարաբաղը վերջնականապես դարձել է Ադրբեջանի մաս ոչ թե հիմա, այլ անցած տարի Պրահայում․ Վլադիմիր Պուտին

Ղարաբաղը վերջնականապես դարձել է Ադրբեջանի մաս ոչ թե հիմա, այլ անցած տարի Պրահայում, որտեղ վարչապետ Փաշինյանն արել է հայտարարութուն, որն արմատապես փոխել է Ղարաբաղի կարգավիճակը։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ամփոփելով Ղրղզստան կատարած այցի արդյունքները։

«Այն որոշեց Ղարաբաղի կարգավիճակը: Հայաստանն ընդունեց, որ Ղարաբաղն Ադրբեջանի Հանրապետության մասն է: Նախորդ տարիներին ամեն ինչ պտտվում էր նույն բանի շուրջ՝ Ղարաբաղի կարգավիճակի: Առանց մանրամասներին տրվելու ասեմ, որ նախկինում բազմիցս մոտ ենք եղել Ղարաբաղցի հարցով համաձայնության: Ի՞նչն էր խնդիրը. պայմանավորվում էինք, որ պետք է հանրաքվեի անցկացվի: Սակայն մի կողմը՝ Ադրբեջանը, ասում էր, որ չի կարող նշել դրա անցկացման ժամկետը: Քանի որ, եթե ընթացիկ պայմաններում հանրաքվեն անցկացվեր՝ անկախ նրանից, թե երբ՝ վաղը, թե քսան տարի հետո, հանրաքվեի արդյունքը հասկանալի էր: Ուստի առաջարկվում էր այդ հարցը թողնել ապագա սերունդներին: Հայկական կողմը, ընդհակառաը, պնդում էր, որ որոշվի հանրաքվեի անկացման օրը, իսկ այդ հանրաքվեին՝ որոշվի Ղարաբաղի կարգավիճակը: Նրանք նույնպես ելնում էին նրանցից, որ եթե նույնիսկ հանրաքվեն անցկացվի քսան տարի անց, սակայն բնակչության ներկայիս կազմի պարագայում, արդյունքն ակնհայտ է: Ահա սա է խնդրի ամբողջ էությունը: Դե իսկ ՀՀ ղեկավարությունը Պրագայում այս հարցը փակեց՝ անգամ քառակուսի կիլոմետրով նշելով Ադրբեջանի Հանրապետության տարածքը», - ասաց Պուտինը:

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում

Ձեզ գուցե հետաքրքրի