Արտաքին 3 տարի առաջ - 16:15 15-07-2023

Պատերազմից հետո մեծ փոփոխություններ եղան, Փաշինյանը ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս. Սատանովսկի

Ռուս հայտնի գիտնական, քաղաքագետ Եվգենի Սատանովսկին հայտարարել է, որ Արցախում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետ գոյություն ունի, և եթե ​​Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների փոխգործակցության արդյունքում այլ որոշում չկայացվի, ապա խաղաղապահները 2025 թվականին կհեռանան այնտեղից։ Այս մասին Սատանովսկին ասել է Ermenihaber-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունն առ այն, որ ռուս խաղաղապահները 2025 թվականին հեռանալու են տարածաշրջանից։

Սատանովսկին հիշեցրել է հետպատերազմյան շրջանում տեղի ունեցած փոփոխությունները, մասնավորապես Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված այսպես կոչված Շուշիի հռչակագիրը։ Նա մասնավորապես ասել է.

«Պատերազմից հետո մեծ փոփոխություններ եղան. Թուրքիան Ադրբեջանի հետ ստորագրել է Շուշայի հռչակագիրը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս.

Դրանից հետո Իլհամ Ալիևը հստակ ասաց. Ղարաբաղում ապրող հայերը կա՛մ Ադրբեջանի քաղաքացիություն են ստանում, ադրբեջանական անձնագրեր են ստանում և ապրում են այսօրվա Ադրբեջանի օրենքներով, կա՛մ հեռանում են։

Ըստ իս՝ այս իրավիճակում հայ ժողովրդին անհրաժեշտ է անել հետևյալը, քանի դեռ ժամանակ կա՝ փրկել Ղարաբաղի խաղաղ բնակչությանը, առաջին հերթին կանանց ու երեխաներին։ Ինչ վերաբերում է այսօրվա թուրք-ադրբեջանական հարաբերությունների շրջանակներում Ղարաբաղում ապրող հայերի ապագային, ապա ես չեմ հավատում դրան, ինչպես նաև հայերի ապագային Թուրքիայում»,- եզրափակել է Սատանովսկին։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում