Սրտի զարկը վերականգնված զինծառայողը գիտակցության է եկել
copy image url

Սրտի զարկը վերականգնված զինծառայողը գիտակցության է եկել

Ներքին 1 տարի առաջ - 15:30 11-10-2023
Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ թշնամու կրակոցից վիրավորված և բարդ վիրահատության ենթարկված Նարեկ Պողոսյանը գիտակցության է եկել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

«Բժիշկների գործադրած ջանքերի արդյունքում բուժման ակտիվ փուլն ավարտվել է, առողջական վիճակը գնահատվում է բավարար, այժմ վերականգնողական բուժման կարիք ունի»,- Oragir.News-ի հետ զրույցում փոխանցեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:

Հիշեցնենք, որ Նարեկ Պողոսյանի անունը սկզբում հայտնվել էր զոհվածների ցուցակում, ավելի ուշ ՊՆ-ից հայտնեցին,որ զինծառայողի սրտի զարկը վերականգնվել է, նա տեղափոխվել է հոսպիտալ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, հակառակորդը ականանետերից ինտենսիվ կրակ էր բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցավ 3 զոհ, 2 վիրավոր: Ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողներն են՝ Անդրանիկ Արշակի Անտոնյանը, Արսեն Ալեքսանդրի Մկրտիչյանը, Վաչագան Սարոյի Վարդանյանը։

Անի Ներկարարյան