Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 48 րոպե առաջ - 22:30 09-10-2026

Հանցագործությունների թիվը ընդհանրապես չի պակասի մեր երկրում. հարցում

Նախօրեին Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Շաքիի դեպքին, ասել էր, թե ՀՀ սահմանն ապօրինի հատած և Շաքի գյուղի բնակչուհուն հրազենային վնասվածք հասցրած ադրբեջանցին կատարել է «սովորական կրիմինալ հանցագործություն» և հիմք չկա, որ այդ գուղերի բնակիչները վախենան, փողոց դուրս չգան։ Երևանում էլ են մարդիկ վախով դուրս գալիս փողոց, ասել էր նա։ «Երևանի կենտրոնում էլ է կրիմինալ լինում, Երևանի կենտրոնում էլ են մտնում մարդու տուն, գնդակահարում։ «Ի՞նչ, փշալարեր քաշե՞նք Երևանով, Մաշտոցի պողոտայով, ռազմական դրությո՞ւն կամ արտակարգ դրություն հայտարարենք»,- ասել էր Փաշինյանը։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիների կարծիքով՝ հանցագործությունների թիվն աճե՞լ է, և արդյոք նրանք համամիտ են վարչապետի հայտարարության հետ:

Հարցվածներից մեկը նշել է, որ, իր կարծիքով, հանցագործությունների թիվն աճել է, սակայն համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե մարդիկ Երևանում էլ են վախով դուրս գալիս փողոց։

Մեկ այլ քաղաքացի հարցով պատասխանեց, թե ե՞րբ է մեր երկրում հանցագործությունների թիվը նվազել։ Նա հավելեց նաև, որ Նիկոլ Փաշինյանը խոսելու տեղ չունի, քանի որ մեր երկրի համար ոչ մի լավ բան չի արել։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ հանցագործությունների թիվն աճել է, իսկ խնդիրներին լուծում չի տրվում, քանի որ հակառակ դեպքում դրանք չէին ավելանա։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ նա նշեց, որ մարդիկ իսկապես վախով են դուրս գալիս փողոց՝ որպես օրինակ հիշատակելով Շաքի գյուղի դեպքը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում