Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 16:12 07-10-2023

Ալիևը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ալիևը շնորհավորել է Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն և նորանոր հաջողություններ կառավարական գործունեության մեջ։ Պուտինն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին ուշադրության ու բարեմաղթանքների համար։

Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են, որ երկրների միջև բարեկամական հարաբերությունները բարեհաջող զարգանում են ամենատարբեր ոլորտներում։ Բացի այդ, քննարկվել են նաև համագործակցության ու նոր շփումների վերաբերյալ մի շարք հարցեր։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի