Ներքին 2 տարի առաջ - 17:10 04-10-2023

Ինչպես պաշտպանել երեխաներին վիրուսներից․ մանկաբույժը մանրամասնում է

Վերջին շրջանում Հայաստանում խիստ տարածված են վերին շնչուղիների սուր վարակիչ հիվանդությունները։ Այս ամենի անմիջական հարվածի կենտրոնում հաճախ հայտնվում են երեխաները։ Հայաստանում տարածված սուր շնչառական վարակիչ հիվանդությունների մասին Oragir.News-ը զրուցել է Ուիգմոր կանանց և երեխաների առողջության հիվանդանոցի մանկաբույժ Տիգրանուհի Հովհաննիսյանի հետ։



«Այս պահին տարածված սուր վարակիչ հիվանդությունները շնչուղիների սեզոնային վարակներն են՝ ռինովիրուսները, գրիպի վիրուսները՝ իրենց տեսակներով, որոնք տարածվում են հատկապես կրթական հաստատությունների բացվելուն պես, երեխաների ավելի խիտ շփումն էլ վիրուսի տարածումը ավելի է արագացնում։ Հենց այս նպատակով էլ Առողջապահության նախարարությունը հոգ է տարել, որ սեզոնային գրիպի պատվաստանյութը օր առաջ լինի հանրապետությունում, որպեսզի գոնե գրիպի վիրուսներից լինենք հնարավորինս պաշտպանված։ Որևէ առանձնահատկություն մնացած բոլոր սեզոնային վարակների ախտանշաններից չկա․ հիմնականում ջերմության բարձրացումներն են, հազը, քթահոսությունը, տկարության զգացողությունը, երբեմն՝ կարող են լինել միայն քթահոսություններ, երբեմն բարձր ջերմությունը, երբեմն էլ ոչ հաճախ, բայց հանդիպող բարդություններից են թոքաբորբերը և միջին ականջի բորբոքումները, որոնցից էլ հիմնականում զգուշանում ենք»,- նշեց մանկաբույժը։

Հարցին, թե ինչպես կարելի է կանխել վիրուսների տարածումը, բժշկուհին առաջնահերթ համարեց նշել առավելապես անձնական հիգիենայի պահպանումը, խիտ բնակեցված հատվածներից հնարավորինս խուսափելը, առողջ սնունդ օգտագործելը, փակ սենյակները հաճախ օդափոխումը։
«Այս պահին չունենք ծայրահեղ վիճակ, որը կարող է ստիպել փակել ուսումնական հաստատությունները, բայց որոշակի սահմանային արժեքի դեպքում նախաձեռնվում են միջոցառումներ հաստատությունների կա՛մ ժամանակավոր փակման, կա՛մ թեթևացման նպատակով։ Կարևոր եմ համարում պատվաստվելը․ վերջին տարիների փորձը վկայում է այն մասին, որ պատվաստումները էականորեն օգնում են կանխել վիրուսի տարածումը»,- եզրափակեց բժշկուհին։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
13:51 Wildberries-ը թաքցրել է պատերազմի հետ կապված ռազմական ապրանքների որոնումը