Ներքին 2 տարի առաջ - 19:59 01-12-2023

Արցախցիներն ինչպես կարող են անվճար բուժօգնություն ստանալ․ մանրամասնում է ԱՆ խոսնակը

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվելու են պետական պատվերի շրջանակներում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Մինչդեռ արցախցիների մի զգալի մասը բողոքում է, որ ոչ մի բուժհաստատությունում իրենց անվճար բուժօգնություն չի ցուցաբերվում, ավելին՝ բուժհաստատություններից իրենց պատասխանում են, որ պետպատվերը չի գործում։

«Ինձ մոտ ախտորոշել են ստամոքսի խոց։ Դիմել եմ մի քանի բուժհիմնարկ, ամեն տեղ ստացել եմ նույն պատասխանը՝ պետպատվեր չի գործում։ Արդեն 450․000 դրամի վճարում եմ կատարել (պատրաստ եմ նաև տրամադրել կտրոնները), այլևս հնարավորություն չունեմ բուժումս շարունակելու»,- Oragir.News-ի հետ զրույցում ահազանգում է 33-ամյա Տաթևիկ Գրիգորյանը։

51-ամյա կինը, ում մոտ ախտորոշվել են աղային կուտակումներ, և բժշկի ցուցումով անհապաղ պիտի անցին ՄՌՏ հետազոտություն, ևս ասում է, որ ինքը վճարունակ չէ։

Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Oragir.News-ը կապ է հաստատել Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանի հետ, ով մանրամասն ներկայացրեց բուժծառայություններից օգտվելու կարգը։

«Նախ՝ պետք է դիմել առողջության պահպանման առաջնային օղակ՝ առավել հասկանալի՝ պոլիկլինիկա կամ ամբուլատորիա։ Քաղաքացին ընտրում է իր բժշկին, անցնում պոլիկլինիկական հետազոտությունները անվճար։ Եթե ունի ստացիոնար բուժման կարիք, ապա պոլիկլինիկայի իր բժիշկը տալիս է ուղեգիր հիվանդի նախընտրած բուժկենտրոն։ Ուղեգիրը տրվում է էլեկտրոնային։ Հերթագրվում է, այնուհետև պացիենտին տեղեկացվում է, և ստանում անվճար բուժօգնություն»,- մանրամասնում է ոլորտի պատասխանատուն՝ նշելով, որ այնուամենայնիվ կան որոշ միջամտություններ, օրինակ՝ էսթետիկ, պլաստիկ, աչքի լազերային վիրահատություն կամ ատամների իմպլանտավորում, որը չի կարող ներառվել փաթեթի մեջ:

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
13:51 Wildberries-ը թաքցրել է պատերազմի հետ կապված ռազմական ապրանքների որոնումը