copy image url
Ներքին 3 շաբաթ առաջ - 13:15 13-08-2024

Ինչու և ինչպես է մահացել ՀՀ ժամանած 30-ամյա բրազիլացին․ ՊԵԿ-ը և ՔԿ-ն մանրամասնում են

Այսօր՝ օգոստոսի 13-ին մամուլում տարածվեց տեղեկություն այն մասին, որ «Զվարթնոց» օդանավակայանում ՊԵԿ աշխատակիցները ստիպել են բրազիլացի տղամարդուն խմել իր ձեռքին եղած շշի պարունակությունը, ինչի հետևանքով քաղաքացին րոպեներ անց մահացել է։

Oragir.News-ը կապ հաստատեց ՊԵԿ-ի հետ, որտեղից մեզ տրամադրեցին դեպքի հետ կապված իրենց պաշտոնական գրավոր պատասխանը․
«ՊԵԿ -ից հայտնեցին հետևյալը . «Զվարթնոց» օդանավակայանում Բրազիլիայից Հայաստան ժամանած ուղևորի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը, թե իբր ՊԵԿ աշխատակիցները ստիպել են խմել քաղաքացու ձեռքին եղած շշի պարունակությունը չի համապատասխանում իրականությանը: Գործի քննությունը գտնվում է ՀՀ քննչական կոմիտեում, դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ ՊԵԿ-ն իրավասու չէ տրամադրել»,-ասված է ՊԵԿ-ի գրավոր պատասխանում։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև ՀՀ քննչական կոմիտե, որտեղից ևս հերքեցին շրջանառվող լուրերն այն մասին, որ ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցները ստիպել են բրազիլացի քաղաքացուն խմել իր ձեռքի հեղուկը․
«Ո՞վ է ասում, որ ստիպել են խմի։ Մահվան դեպք է եղել։ Բրազիլացի քաղաքացու մոտ առկա է եղել նյութ։ Մենք մահվան վերաբերյալ հաղորդում ենք ստացել և դրա կապակցությամբ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, որպես հանկարծամահության վերաբերյալ ստացված հաղորդում քրեական վարույթ ենք նախաձեռնել։
Այս պահին իրականացվում է նախաքննություն։ Հանգամանքները պարզվում են, նշանակված են համապատասխան փորձաքննություններ կոնկրետ դիակի դատաբժշկական փորձաքննություն, նաև այդ անձի մոտ եղած հեղուկի բնույթը և պարոնակություն հասկանալու նպատակով դատաքիմիական փորձաքննություն է նշանակված»,- հայտնեցին ՀՀ ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Զվարթնոց» օդանավակայանում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Բրազիլիայից Հայաստան ժամանած մի ուղևորի ձեռքին ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցները շիշ են նկատել, հետաքրքրվել են՝ ինչ է մեջը, բրազիլացին պատասխանել է՝ գինի։ Մաքսայինի աշխատակիցները շշի պարունակությունը ստուգելու փոխարեն ստիպել են բրազիլացուն խմել այն, որը խմելուց հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և նա րոպեներ անց մահացել է։
adv_banner

Ամենից շատ դիտված

00:24 Ամուսնացած էր, ունի 1 որդի. զոհված ոստիկանը 37 տարեկան էր
19:55 Մութ ամպեր՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գլխին. shamshyan.com
20:43 Կրակոցներ՝ Արմավիրի մարզում. ոստիկանության ծառայողներից մեկը մահացել է, կա վիրավոր. shamshyan.com
00:14 Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է կապիտան Հայրապետ Ստեփանյանը
15:10 Նիկոլի բանտակից ընկերոջ թաղամասի համար Զովունիում քանդում են գործարան
16:42 Էջմիածնում աշակերտները դասերն ավարտում են երեկոյան ժամը 8-ին, մութ ճանապարհներով տուն գնում
21:56 Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց․ 4։1
15:53 Մոսկվայից բացատրել են. ՀՀ-ն հետ է կանչել Պուտինի ձերբակալման մասին ստորագրությունը
16:15 Արտառոց դեպք՝ Երևանում․ այգում համբուրվող զույգին մոտեցած և ոստիկան ներկայացած տղամարդիկ պահանջել և ստացել են 50 հազար դրամ. shamshyan.com
18:36 Արագածոտնի մարզում 44-ամյա վարորդը, լինելով խմած, Mercedes-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել կանաչ գոտում. shamshyan.com