Ուղիղ եթեր
Կենտրոնական բանկը կմիջամտի արտարժույթի շուկային
copy image url

Կենտրոնական բանկը կմիջամտի արտարժույթի շուկային

Ներքին 1 տարի առաջ - 12:26 04-10-2023
Կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) այսօր հայտարարել է, որ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։

Թե ինչ գործառնությունների մասին է խոսքը, գլխավոր դրամատնից չեն մանրամասնում։ Սակայն, հաշվի առնելով դրամի կտրուկ արժեզրկումը վերջին երկու օրերին՝ ենթադրվում է, որ ԿԲ-ն պատրաստվում է դոլարային ինտերվենցիա իրականացնել` դրամի հետագա արժեզրկումը կանխելու նպատակով։

Ավելի պարզ ասած՝ դոլար է ներարկելու շուկա, որը կարող է հանգեցնել դրա փոխարժեքի իջեցմանը կամ դրամի արժեզրկման տեմպերի նվազմանը։

«ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»,- նշված է ԿԲ-ի հայտարարության մեջ։

Վերջին երկու օրերին դոլարը դրամի նկատմամբ կտրուկ բարձրացել է։ Բանկերն ու փոխանակման կետերը խիստ սահմանափակել են դոլարի վաճառքը։

Դեռևս մեկ շաբաթ առաջ սկսված դրամի արժեզրկումը նախ պայմանավորվում էր Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հոսքով, որից հետո դոլարի նկատմամբ պահանջարկը կտրուկ ավելացավ։ Արդեն վերջին երկու օրերին ստեղծված իրավիճակը մասնագետները խուճապի հետևանք են որակում: Դոլարի թանկացումը քաղաքացիներին ստիպում է շտապել դոլար գնել՝ դրանով իսկ նպաստելով պահանջարկի բարձրացմանն ու դոլարի էլ ավելի թանկացմանը։

Այսօր առավոտյան դոլարի վաճառքը հայաստանյան բանկերում հատել է 450 դրամի շեմը և մոտեցել է 460 դրամին։

Ամենից շատ դիտված

23:24 Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով
22:25 Շիրակի մարզի Լեռնուտ, Գետք, Մեղրաշատ, Ողջի, Տուֆաշեն և այլ գյուղերի դպրոցները կփակվեն
22:59 Նրանք կարող են 1-ին դասարան ընդունվել 7 տարին լրանալու դեպքում. Ժաննա Անդրեասյան
17:50 Հայրը չկարողացավ փրկել․ Շիրակում խեղդված քաղաքացին 5 անչափահաս երեխա ուներ
16:48 Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել․ հայտնի է ինքնությունը
15:04 Հրաշքներ լինում են. Անահիտ Մանուկյանը՝ 2-ամյա Տիգրանի անհետացման մասին
18:24 Կարենը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդին. մանրամասներ` հոսանքահարված զինվորի մասին
22:45 Ոչ մի օր՝ առանց Արցախի.  Նորայր Դանիելյան․ «Առանց Արցախի՝ չկա Հայաստան, առանց Հայաստանի՝ չկա հայ ազգ»
13:42 Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ խոսակցությունների համաձայն՝ ձկնորսներից 1-ը ջրահեղձ է եղել
21:17 Մարդկանց ձեռքը փող չկա. գուկան, ապրանքին կնայեն ու կերթան. վաճառական