Ուղիղ եթեր
Ներքին 35 րոպե առաջ - 15:17 16-10-2026

Արմավիրի մարզի մի քանի գյուղեր կապող՝ մոտ 4,2 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է. «Ճանապարհային դեպարտամենտ»

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Տ-3-47/Հ-17/-Լուկաշին-Նորավան-Արմավիր տեղական նշանակության ավտոճանապարհի կմ3+140-կմ7+300 հատվածը։

Ճանապարհը միմյանց է կապում Արմավիրի տարածաշրջանի մի քանի գյուղեր, և հիմնանորոգումից հետո ինտենսիվությունն է՛լ ավելի կմեծանա։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Ըստ նախագծի՝ նախատեսված է երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, ինչի արդյունքում ճանապարհը ոչ միայն բարեկարգվելու է, այլև դառնալու է ավելի լայն, ունենալու է մայթեր ու ջրահեռացման համակարգեր։

Մոտ 4.2 կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։