Արտաքին 2 տարի առաջ - 12:20 04-10-2023

Թեհրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Հոսեյն Բաղերին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստանի եւ Ադրբեջանի սահման։ Ինչպես փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը, այս մասին Բաղերին ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ։


Բաղերին ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է ներդնել իր ավանդը կովկասյան տարածաշրջանում լարվածության թուլացման հարցում։ Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները ազդում են տարածաշրջանի անվտանգության վրա, իսկ լարվածության շարունակումը չի համապատասխանում Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի մյուս երկրների շահերին։


Իրանի ԳՇ պետը նշել է, որ որևէ երկրի պաշտպանունակության բարելավման թիկունքում չպետք է լինեն ագրեսիվ նպատակները կամ մտադրությունները։

«Տարածաշրջանում խաղաղությունը և հանդարտությունն են համապատասխանում բոլոր երկրների շահերին, և տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովվի տարածաշրջանի երկրների միջոցով, իսկ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը հակասում է խաղաղությանը»,- ասել է նա։

Անդրադառնալով Հայաստանում վերջերս տեղի ունեցած ԱՄՆ զորավարժություններին՝ գեներալ Բաղերին հայտնել է, որ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը անկայունություն կհրահրի։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին

Ձեզ գուցե հետաքրքրի