«Զսպեք ձեզ»․ ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:12 03-10-2023
Ընդդիմության ջղաձգումներին պետք է վերաբերվել հասկանալիորեն։ Երեք տարի խոսել դավաճանությունից, 3 տարի խոսել կապիտուլյացիայից, հողատվությունից, ազգադավությունից, բայց հետո գնալ ազգադավությամբ զբաղվել, դավաճանությամբ ու հողատվությամբ զբաղվել և ստորագրել թուղթ, որով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չկա: Դա այնպիսի բան է, որը Բաթումի պայմանագրի, Ալեքսանդրապոլի պայմանագրի նման մնալու է հայոց պատմության էջերում որպես խարան։ Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը։

Պատգամավորի ելույթի ժամանակ կրքերը բորբոքվեցին, բանավեճ սկսվեց ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմեց ընդդիմադիր պատգամավորներին․ «Զսպեք ձեզ, լռությունն դահլիճումմ,,, Պարոն Օհանյան, զսպեք ձեր գնահատականները, որովհետև նմանատիպ գնահատականներ կարող են բոլոր տեղերից հնչել»։

«Երեք տարի շարունակ ինչ ասես արեցիք, որ դռներն ասես չգնացիք, որպեսզի Հայաստանում կարողանաք զավթել իշխանությունը։ Չստացվեց Հայաստանում զավթել իշխանությունը, բայց հաջողվեց զավթել իշխանություն Լեռնային Ղարաբաղում։ Եվ ի՞նչ տեղի ունեցավ, նախ զավթեցին իշխանությունն Ազգային ժողովում, դաշնակցական ԱԺ նախագահ ընտրեցին, հետո անցան զավթման երկրորդ փուլին, իրենց ուզած նախագահին ընտրեցին։ Մի հրճվանք այստեղից, երկու խմբակցությունների ղեկավարները հայտարարություններ են տարածում, հայտարարություններ, շնորհավորանքներ։ Տեսանք՝ ինչ եղավ, մեկ շաբաթ հետո կապիտուլյացիան ստորագրեցիք։ Այ, կապիտուլյացիան դա էր, 2020 թվականի նոյեմբերին Հայաստանը կապիտուլյացիա չի ստորագրել, 2020 թվականի նոյեմբերին Հայաստանը պատերազմի դադարեցման մասին թուղթ է ստորագրել՝ Հայաստանի համար վատ պայմաններով։ Կապիտուլյացիան դուք եք ստորագրել, հետևաբար, այո, կապիտուլյանտն էլ եք դուք, հողատուն էլ եք դուք, դավաճանն էլ եք դուք»։

Ամենից շատ դիտված

22:46 Սրիկաներ, Հայաստանում ժողովրդավարություն է լինելու միշտ. էս էջը Հայաստանում պետքա փակվի, ընդմիշտ. Աշոտ Փաշինյան
18:30 Էդ մարդը հիվանդ է, ինչ իմանամ` ինչ է ուզում, ինչ է անում. Աջապահյանի պատասխանը Փաշինյանին
14:30 Գահը մոտ է, քան երբևէ․  Փաշինյանի սրտի կաթողիկոսի թեկնածուն Կճոյա՞նն է
21:07 Այսօրվա բեմադրված ձերբակալությունները քաղաքական բռնաճնշումների նոր փուլ են բացում ՀՀ-ում. Արտակ Բեգլարյան
17:20 Նիկոլիզմի վերջին շունչը․ մեռնող իշխանությունը ռեպրեսիաների է դիմում․ Նաիրա Զոհրաբյան
19:20 Անհարմար բան ստացվեց․ «ահաբեկիչների» զենքերն օրինական են, փամփուշտները՝ կրակված
19:04 «Միստիկ հեղաշրջման» ամիս-ամսաթիվը. այն պետք է տեղի ունենար 1 տարի առաջ. Ռուբեն Մխիթարյան
16:28 3-ամյա տղան խեղդվել է պոպկորնի հատիկից
22:39 2-րդ երկրաշարժը՝ Մարտունի քաղաքի մոտ
15:40 Հրազեն և ռազմամթերք, ԱԹՍ, ճայթրուկներ․ ՔԿ-ն կադրեր է հրապարակել խուզարկություններից