Մամուլ 3 տարի առաջ - 08:37 03-10-2023

Աշխարհի երեսպաշտ «հումանիզմը». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ ադրբեջանական աղբյուրները նախօրեին տեղեկություններ տարածեցին, թե ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Լեռնային Ղարաբաղ, դժվար էր արագ կողմնորոշվել կամ բնորոշել, թե դա ի՞նչ է. հեգնա՞նք, թե՞ ավելի ծանր մի բան: Հաղորդվում է, որ հոկտեմբերի 1-ի առավոտյան ՄԱԿ-ի առաքելության անդամները Աղդամով մեկնել են Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ։

Շարունակությունն ավելի ձեռառնողական է. «ՄԱԿ-ի առաքելության նպատակն է՝ տեղում ծանոթանալ իրավիճակին և որոշել բնակիչների հումանիտար կարիքները»: Հարց է ծագում՝ այդ ո՞ր կամ ի՞նչ բնակչության մասին է խոսքը, ի՞նչ հումանիտար կարիքներ որոշելու մասին, երբ շատերի, այդ թվում՝ նույն ՄԱԿ-ի անգործության ու կրավորականության հետևանքով այժմ Արցախում արդեն բնակչություն չկա: Ընդհանրապես չկա:

ՄԱԿ-ի առաքելության անդամներն, ի՞նչ է, ռուսական խաղաղապահների հե՞տ են զրուցելու, թե՞ ադրբեջանական ահաբեկիչների, մարդակերների ու հանցագործների: Վերջին մի քանի ամսվա ընթացքում Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2 հրատապ նիստ եղավ: Ու՝ ի՞նչ: Նիստերը հրատապ էին, իսկ այդպես էլ որոշում չկայացրած, հայտարարություն չընդունած ՄԱԿ-ի առաքելության տեղ հասնելը՝ անշտապ-անշտա՜պ: Բա մոտ 9 ամիս, երբ Ադրբեջանի իշխանությունը տոտալ բլոկադայի էր ենթարկել Արցախը՝ հումանիտար ծանր վիճակ ստեղծելով այնտեղ, ՄԱԿ-ը, Եվրամիությունը, «քաղաքակիրթ աշխարհն» ո՞ւր էին: Թե՞ դա «հումանիզմի» մշտական հատկանիշն է՝ թողնել, որ իրենց նավթամատակարարը խաղաղ բնակչությանը կոտորի, բռնագաղթի ենթարկի, էթնիկ զտում անի, նոր դրանից հետո պոստ ֆակտում գալ, մարդասեր, հումանիստ, մարդու իրավունքիստ ձևանալ:

Մեկ այլ հաղորդագրություն այդքան ուշադրություն չգրավեց, բայց ոչ պակաս ցինիկ էր հնչում: Խոսքն այն տեղեկատվության մասին է, որ երբ Արցախում հազիվ մի քանի հարյուր մարդ էր մնացել, տեղեկություն տարածվեց, թե ռուսական խաղաղապահ ուժերի միջոցով 15 տոննա ալ յուր է փոխադրվել Արցախ:

Ո՞ւմ համար: Հայաթափված ու լքված քաղաքների՞, անշնչացած շեների՞ համար, թե՞ դա խաղաղապահների ներքին կարիքների համար է: Եվ ո՞ւր էին նրանք, էլի, մի 9 ամիս շարունակ:

Հին խոսքեր կան, որոնց բովանդակությունը, խրատը նախ հասկանալ է պետք. կուշտը սովածին մանր է բրդում, և՝ եղունգ ունես, գլուխդ քորիր: Դրանք հասկացողը ոտքը պինդ է պահում, «21- րդ դար, առաջվանը չի, մարդու իրավունքներ, միջազգային հանրություն» և նման այլ անհեթեթություններին հենվողը անհող ու անհենարան է մնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները