Ներքին 2 տարի առաջ - 13:50 29-09-2023

«Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր»-ի տնօրենի նախկին տեղակալը դատապարտվել է

Հակակոռուպցիոն դատարանը, համաձայնեցման վարույթի կիրառմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 28-ի դատավճռով՝ «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալ Ա.Ա.-ին դատապարտել է 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Պատիժը պայմանականորեն չի կիրառվել. սահմանվել է 2 տարի ժամկետով փորձաշրջան: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։

«Հիշեցնենք, որ դատախազը 2023 թվականի հունիսի 27-ին հաստատել էր մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:
Քննչական կոմիտեում քննված վարույթով տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալ Ա.Ա-ն ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահ Ն.Ա.-ի և տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ Լ.Մ.-ի ու Լ.Ս.-ի օժանդակությամբ, 2015 թվականի սեպտեմբերի 10-ին ՊՈԱԿ-ի տնօրենի անունից կազմել և ստորագրել էր Լ.Ս.-ին աշխատանքի ընդունելու վերաբերյալ հրաման ու աշխատանքային պայմանագիր, իսկ 2018 թվականի հունվարի 12-ին՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ հրաման:

Վերոնշյալ ժամանակահատվածներում Լ.Ս.-ն աշխատանքի չէր հաճախել, սակայն աշխատակիցների ամենամսյա աշխատաժամանակի հաշվարկման տեղեկագրերում ներառվել էին Լ.Ս.-ի կողմից աշխատանքի հաճախելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ: Արդյունքում՝ ՊՈԱԿ-ի բյուջեից Լ.Ս.-ի անվամբ դուրս էր գրվել և յուրացման եղանակով հափշտակվել 2 մլն 797 հազար 529 դրամ:

Բացի այդ, «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում ձեռք էին բերվել 1 մլն 445 հազար 307 դրամի ամանորյա միջոցառումների համար նախատեսված նվերներ և սննդամթերք, 2 մլն 325 հազար 500 դրամի՝ տնտեսական և կենցաղային ապրանքներ, սակայն Ա.Ա.-ն ձեռքբերված ապրանքները ՊՈԱԿ-ի պահեստ չէր մուտքագրել և յուրացման եղանակով հափշտակել էր:

Մեկ այլ դեպքում, Ա.Ա.-ն, 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի մարտի 18-ն ընկած ժամանակահատվածում ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի համար կազմել էր բենզինի դուրսգրման կեղծ պահանջագրեր և ուղեթերթիկներ: Դրանց հիման վրա՝ ՊՈԱԿ-ի միջոցներից դուրս էր գրել 2 մլն 45 հազար 500 դրամին համարժեք բենզին և դրանք օգտագործել իր անձնական կարիքների համար:

2023 թվականի հունիսի 2-ին դատախազի կողմից որոշում էր կայացվել ՊՈԱԿ-ի տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով նախկին տեղակալ Ա.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով ուրիշի գույքը յուրացնելը կամ վատնելը), 01.07.2022 թվականին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը):

Նախաքննության ընթացքում Ա.Ա.-ի կողմից ՊՈԱԿ-ին պատճառված 8 մլն 613 հազար 836 դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել էր»,- հայտնում են դատախազությունից։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հանրային կապերի բաժին

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից