Ակընկալիքը մեկն է՝ արդարադատություն, որ այս շուրջ 3 ամիս տևող ապօրինությունը կավարտվի գոնե պարոն Աշոտյանի մասով։ Պարոն Աշոտյանը հաստատված քաղաքական բանտարկյալ է, հաստատված ոչ թե իմ խոսքերից, ու նույնիսկ հայ հասարակության ընկալումով էլ չէ։ ԵԺԿ-ն պահանջել է Արմեն Աշոտյանի ազատ արձակումը, սա նշանակում է որ իրավունքների խախտումը հստակ արձանագրված է, սա նշանակում է, որ միջագային կառույցն արձանագրում է, որ պարոն Աշոտյանի նկատմամբ հետապնդումն ունի քաղաքական մոտիվներ և սա ոչ թե արդարադատության իրականացում է, այլ ուղղակի պատժիչ գոծողություն։ Այս մասին այսօր, մինչ Վերաքննիչ դատարանում քննվում էր Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Անդրադառնալով Սամվել Բաբայանի հայտարարություններին՝ Աննա Մկրտչյանն ասաց․ «Թուրքն ու ադրբեջանցին, էն ճակատագրին, ինչին որ արժանացրել են Ռուբեն Վարդանյանին և մեր հարյուրավոր տղաների, ովքեր գերի են Բաքվում, և որոնց մասին Նիկոլը մոռացել է, բոլորիս համար էլ այդ ճակատագիրն են պատրաստել առանց բացառության։ Բացառություն են միայն Նիկոլն ու սամվելբաբայանանմանները, ովքեր թուրքի ծառաներ են»։
Մանրամասները՝ տեսանյութում։