Արտաքին 2 տարի առաջ - 16:45 27-09-2023

Ալիևը և Բլինքենը քննարկել են Արցախի դեմ Բաքվի իրականացրած վերջին ագրեսիայի մանրամասները

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի։ Ինչպես փոխանցում է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիայի վերաբերյալ, որը Բաքուն անվանում է «հակաահաբեկչական գործողություն՝ ընդդեմ Արցախում գործող Հայաստանի զինված ուժերի»։ Ալիևը պնդել է, թե, իբր ռազմական գործողությունների ընթացքում, որոնք ավարտվել են 24 ժամից էլ քիչ ժամանակում, «թիրախավորվել են միայն ռազմական օբյեկտները, և խաղաղ բնակչությանը վնաս չի հասցվել»։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ ամերիկյան կողմը տեղեկացվել է, որ ներկայումս ընթանում է հայկական «ապօրինի զինված ուժերի» զինաթափման և Ադրբեջանի տարածքից դուրսբերման գործընթացը։ Բաքուն հայտնում է, որ վերջին հինգ օրում առգրավվել է հարյուրավոր միավոր ռազմական տեխնիկա, զենք ու զինամթերք, ինչպես նաև ռազմական հանդերձանք։

Ադրբեջանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին հայտնել է, որ ներկայումս համապատասխան աշխատանքներ են տարվում Արցախում բնակվող հայերի, ինչպես նաև Ադրբեջանում ապրող այլ էթնիկ փոքրամասնությունների իրավունքների ապահովման ուղղությամբ՝ երկրի օրենսդրության և միջազգային պարտավորությունների շրջանակներում։

Ալիևը Բլինքենի ուշադրությունը հրավիրել է այն բանին, որ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև շարունակվում է երկխոսությունը վերաինտեգրման հարցերի շուրջ։ Նա հավելել է, որ Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկում հայ բնակիչներին, և տեղում վերականգնվում են ենթակառուցվածքները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի Արցախի նկատմամբ իրականացրեց հերթական ագրեսիան, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ հարյուրավոր զոհեր և վիրավորներ։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ին, Ստեփանակերտը ստիպված եղավ ընդունել Բաքվի բոլոր պահանջները՝ լուծարել և զինաթափել Արցախի պաշտպանության բանակը, առկա ողջ զինտեխնիկան հանձնել Ադրբեջանի ՊՆ-ին, ինչպես նաև բանակցություններ վարել Ադրբեջանին ինտեգրվելու օրակարգով։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները