Ներքին 2 տարի առաջ - 16:15 25-09-2023

Հիմա Վանք գյուղում միայն թուրքեր են․ արցախցի

«Մենք այս պահին Ստեփանակերտում ենք, սպասում ենք, որ մեքենա տրամադրեն, գանք Հայաստան»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչ 67-ամյա Ալյոշա Ավանեսյանը։ Արցախցի տղամարդն ասաց, որ երկու օր առաջ են դուրս եկել գյուղից․ հիմա մնում են Ստեփանակերտում՝ համալսարանի շենքում։

«Ամբողջ գյուղը դատարկվել է, հիմա Վանքում միայն թուրքեր են։ Ոչ մի բան մեզ հետ չենք վերցրել, ամեն ինչ թողել, դուրս ենք եկել։ Բենզինի խնդիր կա։ Հիմա սպասում ենք ավտոբուսները գան, մեզ Հայաստան տանեն»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի վրա սանձազերծված լայնամասշտաբ հարձակման հետևանքով հարյուրավոր զոհեր և վիրավորներ, ինչպես նաև անհետ կորածներ կան։ Սեպտեմբերի 25-ին՝ 12։00-ի դրությամբ՝ Արցախից Հայաստան մուտք է գործել 4850 անձ։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին