Ներքին 2 տարի առաջ - 12:21 24-09-2023

Արտաքին անվտանգության այն համակարգերը, որոնցում ներգրավված ենք, արդյունավետ չեն․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմեց ժողովրդին։

Վարչապետը նշեց, որ վերջին տարիների իրադարձությունները հետևություններ անելու հրամայականի առաջ են մեզ կանգնեցրել։

«Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումները ակնհայտ եզրակացության են բերում, որ արտաքին անվտանգության այն համակարգերը, որոնցում ներգրավված ենք, արդյունավետ չեն ՀՀ պետական շահերի և անվտանգության տեսակետից։ Սա երևաց թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ 2021 թ․ մայիսի ու նոյեմբերի իրադարձությունների ժամանակ, թե՛ 2022 թ․ սեպտեմբերին, և ցանկը կարելի է դեռ շարունակել»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց, որ լրջագույն հարցեր են առաջանում նաև ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության նպատակների մասին․ «Եթե Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տներում ապրելու իրական պայմաններ և էթնիկ զտումներից պաշտպանության գործուն մեխանիզմներ չստեղծվեն, հավանականությունը, որ ԼՂ հայերը իրենց կյանքն ու ինքնուրույնությունը փրկելու միակ միջոց կտեսնեն հեռացումը իրենց հայրենիքից, չափազանց մեծանում է։ ․․․․Իրադարձությունների նման զարգացման պատասխանատվությունը կընկնի էթնիկ զտումների քաղաքականությունը որդեգրած Ադրբեջանի և ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության վրա։ Իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ անվտանգության այն համակարգերը և այն դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ մենք հույս ենք դրել, մեր խոցելիությունները ի ցույց դնելու և հայ ժողովրդի անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել»։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ՀՀ-ն միջազգային գործընկերների հետ աշխատում է ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների ձևավորման վրա, բայց եթե այդ ջանքերը կոնկրետ արդյունքներ չտան, կառավարությունը ԼՂ բնակիչներին ամենայն հոգատարությամբ կընդունի ՀՀ-ում։

«2022 թ․ դեկտեմբերին ակնհայտ դարձավ, որ ՀԱՊԿ և հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգությունն ապահովելու համար։ Եվ այդ որոշումը որևէ կերպ ուղղված չէ ՀԱՊԿ-ի կամ ՌԴ դեմ։ Դա բխում է մեր արտաքին անվտանգության շահերից, և նման որոշում կայացնելը մեր սուվերեն իրավունքն է»,- ասաց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան