Երևան +14°
copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 21:33 23-09-2023

Մակրոնը և Հռոմի Պապը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում եւ Ուկրաինայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Մարսելում մոտ կես ժամ տևած հանդիպման ժամանակ քննարկել են միգրացիայի հարցերը, ինչպես նաև Ուկրաինայում, Աֆրիկայում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությանը։

Թեև կաթոլիկ եկեղեցու առաջնորդը միգրացիոն ճգնաժամի համատեքստում դատապարտել է եվրոպացի քաղաքական գործիչների անտարբերությունը՝ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը նշել է, որ «Ֆրանսիան ամաչելու ոչինչ չունի, քանի որ նա հյուրընկալության և ինտեգրման երկիր է»։

Նախագահն ու քահանայապետը զրույցի ընթացքում անդրադարձել են նաև էվթանազիայի մասին օրինագծին, որը Ֆրանսիայի կառավարությունը պետք է ներկայացնի առաջիկա շաբաթներին:


Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ