Ներքին 3 տարի առաջ - 19:03 21-09-2023

ԼՂ-ում հաստատված հրադադարի պայմանների քննարկմանը ՀՀ-ն որևէ մասնակցություն չի ունեցել․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում խոսեց Արցախում ստեղծված իրավիճակից։

Անդրադառնալով ԼՂ-ում հաստատված հրադադարից ասաց․ «Այն պահից, երբ հրադադարը հաստատվել է, գոնե մինչև այս պահը, մեր ունեցած տեղեկատվությամբ, Պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են մնալ այն տեղերում, որտեղ իրենք գտնվել են հրադադարի հաստատման պահին։ Նույնը համապատասխանաբար վերաբերում է Ադրբեջանի զինված ուժերին, և մեր տեղեկություններով՝ այսօր, ցավոք, մի միջադեպ է տեղի ունեցել Ստեփանակերտի մոտակայքում։ Ընդհանուր առմամաբ, հրադադարի ռեժիմը պահպանվում է, իհարկե տեղ-տեղ որոշակի խախտումներ նաև լինում են»։

Վարչապետը նշեց, որ ադրբեջանական զորքերի՝ Ստեփանակերտում լինելու մասին լուրերը կեղծ են։

«Քաղաքացիական բնակչության շրջանում զանգվածային զոհերի մասին տեղեկությունները ուղղակի չեն համապատասխանում տեղեկությանը։ Պաշտոնական լրահոսով ինչ տրվել է, այդ է տեղեկատվությունը, և դրանից դուրս տեղեկությունները ճիշտ չեն, ստուգված չեն, գոնե այս պահի դրությամբ մենք նման տեղեկատվության չենք տիրապետում»,- նշեց Փաշինյանը։

Փաշինյանը շեշտեց, որ Արցախում տեղի ունեցողի նպատակը Հայաստանում քաոս ստեղծելն է։

«Այն, որ Լեռնային Ղարաբաղում հրադադար է հաստատված, դա չի նշանակում, որ նպատակները այլևս օրակարգում չեն այն մարդկանց, որոնք այն բերել էին օրակարգ»,-ասաց Փաշինյանը։

Նա նշեց նաև, որ ԼՂ-ում հաստատված հրադադարի պայմանների քննարկմանը ՀՀ-ն որևէ մասնակցություն չի ունեցել․ բոլոր որոշումները կայացվել են ԼՂ բարձրաստիճան պաշտոնյաների ընդլայնված կազմով։

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը