Ներքին 2 տարի առաջ - 00:58 21-09-2023

Երևանում վթարի է ենթարկվել «Մաստեր Գրուպ» ՍՊԸ տնօրենը. shamsyan.com

Սեպտեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:40-ի սահմաններում Անաստաս Միկոյան փողոցի թիվ 88 հասցեի մոտ բախվել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Վահագն Խաչատրյանի վարած «Կամազ» մակնիշի աղբատար ավտոմեքենան և Երևանի բնակիչ 35-ամյա Հակոբ Նարգիզյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Hyundai-ի վարորդ Հ. Նարգիզյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով Hyundai-ի վարորդ Հ. Նարգիզյանը «Մաստեր Գրուպ» ՍՊԸ տնօրենն է, իսկ «Կամազ»-ը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել