Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:47 19-09-2023

Նպատակը Հայաստանին լայնածավալ ռազմական գործողության մեջ ներքաշելն է. Փաշինյան

Ադրբեջանի կողմից Արցախի վրա լայնածավալ ռազմական հարձակում իրականացնելու նպատակը Հայաստանի ռազմական գործողության մեջ ներքաշելն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ արձանագրել ՀՀ-ն ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ, ԼՂ-ում բանակ չունի։ Երբ անընդհատ տեղեկություններ են տարածում, թե հարվածներ են հասցնում ՀՀ ԶՈւ ուղղությամբ` նկատի ունեն ԼՂ-ն, ցավոք դա կրկնում են մեր գործընկերները, երբ կոչ են անում Ադրբեջանին և Հայաստանին»,– նշեց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը տարօրինակ համարեց Ադրբեջանի ԱԳ նախարարության այն հայտարարությունը, թե հումանիտար միջանցք են թողնելու խաղաղ բնակչությանը` Լեռնային Ղարաբաղը լքելու համար։ Նա ընդգծեց, որ Արցախում ներկայում էթնիկ զտումների ուղիղ գործողություն է, սակայն Հայաստանը որևէ մեկին ԼՂ–ում էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ չի տվել։

«Ասել, որ այս իրադրությունն անկանխատեսելի էր, չի կարելի, որովհետև կառավարության նախորդ նիստերում ասել եմ` մենք լարված իրավիճակը տեսել ենք արդեն։ Ըստ էության, մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտումների ենթարկելու ցամաքային օպերացիան։ Մենք կարծում ենք, որ ՌԴ խաղաղապահ ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն, ինչպես նաև ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդը քայլեր ձեռնարկի»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի մտահոգությունը մշտապես եղել է ԼՂ անվտանգության և իրավունքների ապահովումը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի