Երևան +29°
Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 23:03 18-09-2023

Հայկոյի առաջին առաջարկը մյուս ընդդիմադիրներին ադեկվատ է․ Վարազդատ Հարությունյան

Իրավաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՄԻ ՓՈՔՐ ԽՈՐԱՆԱՆՔ

Հայկոյի առաջին առաջարկը մյուս ընդդիմադիրներին (նախօրոք նրանց հայտարարած ակնկալիքի՝ քպ-ի իշխանազրկման համատեքստում) ադեկվատ է։ Գտնում եմ նաև, որ այն միգուցե այլընտրանք չունի ստորև բերված հիմնավորումներով։

Հայկոյի երկրորդ առաջարկը՝ ավագանու անդրանիկ նիստին չմասնակցելու և քվորում չապահովելու մասին, իրավական տեսանկյունից խիստ խնդրահարույց է։ Ավագանու կողմից քաղաքապետ (համայնքի ղեկավար) ընտրելու հարաբերությունները կարգավորվում են ոչ թե «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով, այլ՝ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, որի 142․2 հոդվածի համաձայն՝ ավագանու առաջին նիստն ԱՆԸՆԴՀԱՏ է մինչև համայնքի ղեկավարի ընտրությունը։

Ստացվում է, որ ավագանու առաջին նիստը գումարվում է օրենքի ուժով և տևում այնքան մինչև քաղաքապետ (համայնքի ղեկավար) չընտրվի։

Ավելին՝ եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է համայնքի ղեկավար, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայներն ավելի են դեմ քվեարկած ձայների թվից և ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից: Այսինքն՝ այս պարագայում քպ-ն և Հանրապետությունը (մյուս ընդդիմադիրների բացակայությամբ) կարող են իրենց թեկնածուին դարձնել Երևանի քաղաքապետ (սա ևս մեկ հիմնավորում առ այն, որ օրենսդիրն ավագանու առաջին նիստի չկայանալու իրավական կառուցակարգ չի նախատեսել)։

Ավելին՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ»: Ակնահայտ է, որ այս պարագայում կառաջադրվի այդ մեկ՝ իշխանական թեկնածուն և կհավաքի վերոնշյալ 40 տոկոս ձայները։

Մի փոքր էլ խորանանք, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ « (....)Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետը սկսվում է առաջին նիստի գումարման պահից (....): Ստացվում է, որ, իսկապես, ավագանու առաջին նիստը գումարվում է օրենքի ուժով և կարելի է մեկնաբանել, որ առաջին նիստի նկատմամբ ավագանու նիստերի քվորումի կարգավորումները կիրառելի չեն, քանի որ հակառակ պարագայում ստացվում է, որ եթե օրենքի ուժով գումարված առաջին նիստի համար անհրաժեշտ լինի կիրառել քվորումի պահանջը և քվորում չապահովվի, ապա Երևանն ընդհանրապես չի ունենա ավագանի, քանի որ նախորդի ժամկետն ավարտվել և իսկ նորինը՝ չի մեկնարկել (ինչը հնարավոր չէ)։

Վերոնշյալ վերլուծությունն, իհարկե, իրականացվել է հնարավոր «ավանտյուրայի» տեսանկյունից և չի հավակնում լինել վերջին ատյանի ճշմարտություն, սակայն պարտքս եմ համարում ընդդիմադիր ուժերի ուշադրությունը հրավիրել այսպիսի զգայուն իրավական հարցերի վրա»։
adv_banner

Ամենից շատ դիտված

17:54 Պայթյուն՝ Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում. կա 6 վիրավոր. shamshyan.com
21:17 Ժողովրդին հայտնի Աբովյանի «ՄՌՈւ»-ի տարածքում հայտնաբերվել է սպիտակ կտորից կասկածելի պարկ․ shamshyan.com
10:30 Դդումի կուտը միշտ չէ, որ օգտակար է․ ինչպես գցեցին և նստեցրին Առուշ Առուշանյանին
17:01 3 երեխաների հայր էր․ շինաշխատանք կատարելիս ընկած և մահացած 37-ամյա տղամարդու հոգեհանգիստը կլինի վաղը
23:21 Երևանի վրա քաղաքապետ չեկավ, Նիկոլն ում բերեց, Երևանն ավելի այլասերվեց. Վարդան Ղուկասյան
21:30 Ի՞նչ ղեկավար. կնիկը ավտո է քշում, մարդը շորտիկ է հագնում, ումի՞ց ինչ պահանջենք. անհետ կորածի մայր
23:10 Անվտա՞նգ է Թեմուում տեղադրել անձնագրի տվյալները. Սամվել Մարտիրոսյան
19:43 Եթե տանս հարցը չլուծվեց, երեխեքիս հետ կգնամ, տոնածառի տեղը կկանգնեմ. գյումրեցի կին
09:25 Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի
20:00 Հատուկ կարծիք․ Նոր Հայաստանում համբուրվելու գինը 50 000 դրամ է