Արտաքին 3 տարի առաջ - 21:50 18-09-2023

Թուրքական լիրան արժեզրկվում է

Թուրքիայում 2023-ի մայիսի ընտրություններից հետո դոլարի նկատմամբ թուրքական արժույթը՝ լիրան շարունակում է անկում ապրել: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Թուրքական մեդիայում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ հունիսից հետո արտարժույթի նկատմամբ վերահսկողությունը Թուրքիայում թուլացել է, ինչն էլ հանգեցրել է շուրջ 23 տոկոսով լիրայի արժեզրկմանը:

Սեպտեմբերի 18-ի դրութամբ դոլար/լիրա հարաբերակցությունը 27.01-ի սահմաններում է, իսկ եվրո/լիրա հարաբեարկությունը՝ 28.82-ի:

Նշենք, որ սեպտեմբերի 18-ին Թուրքիայի գանձապետարանը հայտարարել է 7 տարի մարման ժամկետով փոփոխական տոկոսադրույքով և 10 տարի մարման ժամկետով հենանիշային (ֆինանսական գործիք, որը թույլ է տալիս գնահատել փաթեթի կառավարման արդյունավետությունը) պարտատոմսերի թողարկման մասին:

Ինչպես նաև, որ սեպտեմբերին պլանավորվում է շուրջ 110 մլրդ լիրա արժողությամբ ներքին փոխառություն (պարտքի մարում): Գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 19-ին:

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի