Ներքին 3 տարի առաջ - 21:39 18-09-2023

Որտեղ է ուղղվել «Հերոսների վերականգնողական քաղաքում» կազմակերպված ցուցահանդես-վաճառքի հասույթը

Սեպտեմբերի 17-ին հայ գործարար կանայք համախմբվել են միևնույն գաղափարի շուրջ ու ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաքում կազմակերպել «Հաջորդ կայարանը՝ նպատակների իրագործում...» խորագրով ցուցահանդես-վաճառքը:

Միջոցառման կազմակերպման հիմնական նպատակը ժամանակակից հայ կնոջ նորարարական գաղափարները, ավելին ստեղծելու և հասարակությանը օգտակար լինելու ձգտումը, ձեռքի և մտքի արգասիքը հասարակական լայն շրջանակներին հասանելի դարձնելն է: Իսկ վաճառքից գոյացած հասույթն ուղղվել է «Հերոսների վերականգնողական քաղաքին»:

«Մեր նպատական է հայ կին ձեռներեցներին հնարավորություն տալ ևս մեկ քայլով մոտենալու իրենց նպատակներին, չէ՞ որ ապագան պատկանում է նրանց, ովքեր հավատում են իրենց գեղեցիկ երազանքներին, իսկ մեր կին ձեռներեցների նպատակները համարձակ են և գեղեցիկ»,-նշեց ցուցահանդես-վաճառքի կազմակերպիչ, «A&S concern» ընկերության հիմնադիր-տնօրեն Սուսաննա Չելիկյանը:



Ի դեպ, «Հերոսների վերականգնողական քաղաքի» վերջերս բացված հացատանն անուշահամ կերակուրներ էին պատրաստում կանանց տարբեր խմբեր։

Կազմակերպիչներից Գրետա Արսենյանի խոսքով՝ ձեռներեց կանանց համախմբելու գաղափարը ծնունդ է առել ամիսներ առաջ ու երբ տաղավարների շուրջ տեսնում են ժպտացող դեմքեր, հասկանում են, որ չեն սխալվել և ինչպես կարգախոսն է ենթադրում, ունենալու են նոր կայարաններ ևս՝ հանուն նպատակների իրագործման։ Ընդգծենք, որ ցուցահանդես-վաճառքին ներկայացված էին տիկնիկներ, ձեռագործ պայուսակներ, անուշաբույր մոմեր, օճառներ, խնամքի պարագաներ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ