Ներքին 3 տարի առաջ - 13:45 18-09-2023

Հուսանք, որ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ուժերը կմիավորվեն, կձևավորեն քաղաքային իշխանություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել, որում նշված է.

«Կայացավ Երևանի ավագանու սեպտեմբերտասնյոթյան ընտրությունը։ «Մայր Հայաստան» դաշինքը և ընդդիմադիր դիրքերից հանդես եկող մյուս ուժերը արձանագրեցին փայլուն արդյունք, որի համար շնորհավորում ենք բոլորիս։ Մենք վստահ էինք, որ Անդրանիկ Թևանյանին կհաջողվի ընտրարշավը ճիշտ և գրագետ կազմակերպել։

Ընտրություններին ակտիվ մասնակցություն ունեցան նաև բոլոր ուժային կառույցների պահեստազորում գտնվող սպաները, որի համար շնորհակալ ենք։

Երևանում իշխող ընդդիմադիր տրամադրությունների և հնարավոր հաղթանակի հեռանկարի հետ կապված մեր կանխատեսումներն իրականացան, ինչպես եղել էր Գյումրիի ավագանու 2021թ․ ընտրության պարագայում, որտեղ սակայն Քաղաքացիական պայմանագրին այնուամենայնիվ հաջողվեց իշխանության մաս կազմել բացառապես ներքին խմորումների, հետկուլիսային պայմանավորվածությունների արդյունքում։ Պիտի ամեն կերպ բացառել Երևանում Գյումրիի սցենարի կրկնությունը՝ ժողովուրդը դա չի հանդուրժելու։

Ափսոսում ենք, որ ընդդիմությունը չմիավորվեց, իսկ մի հատվածն էլ պարզապես ընտրեց բոյկոտի ճանապարհը։ Հակառակ պարագայում «Մայր Հայաստան» դաշինքն ավելի լավ արդյունք կարձանագրեր։ Այնուամենայնիվ, մենք հարգում ենք իշխանություններին այդ կերպ մերժելու քաղաքացիների որոշումը։ Հուսանք, որ ընտրական անցողիկ շեմը հաղթահարած, ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ուժերը կմիավորվեն, կձևավորեն քաղաքային իշխանություն։

Երևանում տիրող տրամադրությունները վկայում են, որ մայրաքաղաքն է այսօր թելադրում Հայաստանի քաղաքական օրակարգը, իսկ նրա արձակած վերդիկտն է՝ վերջ քպական իշխանությանը»։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա