Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 20:12 06-06-2022

Այս իշխանությունները ո՛չ կարողություն, ո՛չ էլ կամք ունեն՝ հայանպաստ դիրքերից հանդես գալու․ Սողոմոնյան


Շարունակվում են ընդդիմադիրների բողոքի ակցիաները և հանրահավաքները։ Այս պահին Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենում ընդդիմության հանրահավաքը։

Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ «5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը։

«Օրեր առաջ խորհրդարանական ընդդիմությունը բոլորիս անունից հարցեր բարձրացրեց գործող իշխանությունների առաջ, հարցեր, որոնք վերաբերում էին հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի արտաքին քաղաքականության կարմիր գծերին։
Սակայն մենք տեսանք, որ Հայաստանի իշխանությունների համար նույնիսկ կենսական հարցերում գոյություն չունեն կարմիր գծեր։

Երբ մենք քննադատություններ ենք հնչեցնում, իշխանություններից և իշխանամերձ շրջանակներից մեզ հակադարձում են այս կարգի պրիմիտիվ հարցադրումներով, թե դեմ ե՞ք Թուրքայի հետ երկխոսությանը, բա լարե՞նք Թուրքային հետ հարաբերությունները, բա Թուրքիայի առաջ նախապայմաններ դնե՞նք, բա հրահրե՞նք Թուրքիային։ Ոչ՛, ամենևին ոչ։ Ո՛չ դեմ ենք Թուրքիայի հետ երկխոսությանը, ո՛չ ուզում ենք լարել հարաբերությունները, ո՛չ առաջարկում ենք նախապայմաններ, ո՛չ էլ միտք ունենք հրահրել նրան։

Ուստի ինչպես պետք է լինեն Թուրքիայի հետ հարաբերությունները, երբ երկրի ղեկին լինեն ազգային, պետական շահերով առաջնորդվող իշխանություններ։

Առաջին՝ ամեն գնով պետք է հասնել նրան, որ Անկարան հրաժարվի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Բաքվի հետ համաձայնեցնելուց։

Երկրորդ՝ հրաժարվում ենք բոլոր հարցերը մեկ փաթեթով ամբողջապես կարգավորելու ներկայիս վտանգավոր ուղեգծից։

Երրորդ՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունները վստահվում են փորձառու և կոմպետենտ անձանց, որոնց պակասը չկա թե՛ Հայաստանի դիվանագիտական կորպուսում, թե՛ Սփյուռքում»,- ասաց Սողոմոնյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին