Dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանն ազատության մեջ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ալոյանի փաստաբան Լևոն Սահակյանը՝ հրապարակելով լուսանկար։
«Dasaran կրթական ծրագրի հիմնադիր Suren Aloyanը ազատության մեջ է»,- կից գրել է փաստաբանը։
Oragir.News-ի տեղեկություններով Սուրեն Ալոյանն ազատ է արձակվել 1 մլն գրավի դիմաց։