Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:19 15-09-2023

Երևանի քաղաքապետարանում հայտնաբերված խախտումների շուրջ 3 տասնյակի հասնող քրեական վարույթներ կան

Այսօր ՔՊ-ն իրականացնում է նախընտրական քարոզարշավի եզրափակիչ քայլերթն ու հանրահավաքը։

Քայլերթին մասնակցում էր նաև ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը։

Oragir.News-ի հարցին, թե ՊՎԾ-ն քաղաքապետարանում խախտումներ էր հայտնաբերել, ինչ է բացահայտվել, արդյոք մեղավորները պատասխանատվության ենթարկվեցին, ասաց․ «Այս պահի դրությամբ շուրջ 3 տասնյակի հասնող քրեական վարույթներ կան նախաձեռնված։ Մեղադրանքների մի մասով առաջադրված են, մի մասով՝ ոչ, բայց արդեն այդ մասով պատասխանատուն մենք չենք։ Մեր մասով՝ մենք ամբողջ նյութերը, առերևույթ հանցակազմ պարունակող նյութերը փոխանցել ենք ոստիկանությանը»։

Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ եթե որևէ պաշտոնյա, որ թաթախված կլինի որևէ կոռուպցիոն մեխանիզմի մեջ, բնականաբար օրենքի ողջ խստությամբ կպատժվի։

Հարցին, թե երեկ տարածվեց գետնանցումի կառուցման գործընթացում շուրջ 9 միլիոն դրամի խախտման մասին, արդյոք այս հետքերով պիտի գնա ՊՎԾ-ն, Պետորսյանն ասաց, որ մեդիատիրույթից նման տեղեկատվության քաղումն ու ուսումնասիրությունը Գլխավոր դատախազության տիրույթում է։

Անդրադառնալով վարչական ռեսուրսի կիրառման մասին հարցին՝ փաստեց՝ ինքը նման ինֆորմացիայի չի տիրապետում։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը