Ներքին 3 տարի առաջ - 20:08 15-09-2023

Լեհաստանում ՀՀ նորանշանակ դեսպանը հանդիպել է ՄԱԿ-ի պետքարտուղարին

Սեպտեմբերի 15-ին Լեհաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ տնտեսական համագործակցության, ՄԱԿ-ի, Ասիայի և Ամերիկայի հարցերով պետքարտուղար Վոյչեխ Գերվելին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Լեհաստանում ՀՀ դեսպանությունից։

Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Վ․Գերվելը հաջողություն է մաղթել դեսպանին և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը և մասնագիտական փորձը կնպաստեն Հայաստանի և Լեհաստանի միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը և խորացմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգին, տարածաշրջանային անվտանգային միջավայրին առնչվող հարցերի, ինչպես նաև կարևորվել է քաղաքական երկխոսության առկա դինամիկայի պահպանման, առևտրի, ներդրումների և այլ ոլորտներում համագործակցության առկա ներուժն առավելագույնս իրացնելու անհրաժեշտությունը:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը