Ներքին 2 տարի առաջ - 17:50 15-09-2023

Գյումրիի դպրոցների աշխատակիցներին ավտոբուսերով բերել են Երևան՝ ՔՊ-ի հանրահավաքին․ ահազանգ

Այսօր Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այսօր՝ ժամը 6-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քայլերթ, ապա հանրահավաք է իրականացնելու Երևանում։ Հանրահավաքից մի քանի օր առաջ Շիրակի մարզպետի աշխատակազմում դպրոցի տնօրեններին «տրինիրովկա» է արվել, որ Փաշինյանի հարվիրած հանրահավաքին ապահովվեն անհրաժեշտ մարդաքանակ։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Գյումրիի 7, 9, 10, 11, 15, 19, 21, 23, 25, 29, 40, 41 և 45 դպրոցների տնօրեններին հրաման է իջեցվել ներկա լինել Ավինյանի պատվին կազմակերպված քայլերթին, իսկ հետո նաև հանրահավաքին։

«Ասել են ամեն ուսուցիչ իր դպրոցի մոտ պիտի սպասի, ավտոբուսներ են տրամադրում, որ նշված ժամին Երևանում լինենք։ Ցուցակագրում էին, թե ով քանի մարդ կարող է տանել Երևան, ասեմ, որ ցուցակագրումը դեռ 1 շաբաթ առաջ էր հանձնարարվել։ Մեզ արդեն որերորդ անգամ ակնարկում են, որ մեր քաղաքական հայացքները տանը թողնենք, եթե իհարկե ուզում ենք դպրոցում մնալ և դասավանդել։ Մեզնից շատերը պարտադրված են այսօր մսնակցելու հանրահավաքին, եթե անկեղծ ասեմ, ես իրենց թեկանծուին չեմ էլ ճանաչում, ոչ էլ ինձ հետաքրքիր է։ Եթե սա վարչական ռեսուրսի չարաշահում չէ, ապա ի՞նչ է, ո՞նց կարելի է մարդուն պարտադրելով տանել իրենց հիմար, անբովանդակ հանրահավաքին»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմեց այսօրվա հանրահավաքին մասնակցող ուսուցիչներից մեկը։

Մեր զրուցակցի խոսքով՝տնօրեններն էլ մեղավոր չեն, իրենց էլ վերևից են ստիպում ու պարտադրում նման բան անել․
«Ամեն տեղ քարոզ են անում, ամեն ինչ քաղաքականացրել են, մարդկանց էլ դարձրել իրենց ձեռքի գործիքը»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Oragir.News-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզի այլ պետական կառույցներից ևս մարդիկ են ցուցակագրվել այսօրվա հանրահավաքին մասնակցելու համար։ ՔՊ-ի այս վարչական ռեսուրսի կիրառման հետևում Շիրակի մարզպետի աշխատակազմն է և Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

Նշենք նաև, որ Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները քարոզարշավի առաջին իսկ օրից տարբեր հարթակներով զբաղված էին Տիգրան Ավինյանի անձնական PR-ով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին