Ներքին 3 տարի առաջ - 15:45 15-09-2023

Արժույթի միջազգային հիմնադրամի հետ փոխգործակցությունը խորացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել

Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հակակոռուպցիոն հարցերով փորձագետ Ալիս Ֆրենչին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Գլխավոր դատախազության՝ հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող գործառույթներին, լիազորությունների շրջանակին, միջազգային իրավապահ կառույցների հետ փոխգործակցությանը, կոռուպցիոն գործերի քննության մարտահրավերներին, ինչպես նաև հակակառուպցիոն ոլորտում արձանագրված հաջողության պատմություններին:

Այս համատեքստում, ի թիվս այլնի՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն առանձնացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում արձանագրված հաշտության երեք համաձայնությունները, որոնց արդյունքում Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 5 մլն դոլար արժողության գույք:

Հանդիպման ընթացքում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ փոխգործակցությունը խորացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
15:16 Ո՞ւմ մտքով անցավ մահվան նպաստը կտրելու այս պիղծ գաղափարը․ մեռելի փող ուտողներ
14:53 Կես խոսք իսկ չեն ասել ադրբեջանցու զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են՝ ձեռքը կրծքին դրած
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին