Մամուլ 3 տարի առաջ - 09:30 12-09-2023

Առաջիկայում կարող են կարճվել բավական աղմկահարույց գործեր՝ հնչեղ անուններով․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության ղեկին հայտնվելուց հետո նրա ամենասիրելի քաղաքական գործիքը եղել է իրավապահ համակարգի միջոցով ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական ճնշումներ իրականացնելու պրակտիկան: Լրատվամիջոցները, քաղաքական գործիչները, իրավաբաններն անընդհատ ահազանգում են, որ իշխանությունների հրահանգով քաղաքական գործեր են «կարվում»:

Մշտապես նշվել է նաև, որ այդ գործերի, վարույթների գերակշիռ մեծամասնությունը պարզապես «ջուր» է։ Մենք ոչ մեկ անգամ տեղեկացրել ենք, որ իրավապահները պարզապես կրակն են ընկել այդ գործերի ձեռքը. դրանք «մինչև վերջ» հասցնել չեն կարողանում, քանի որ հիմքեր չկան, կարճելու համար էլ «վերևից» ուղիղ թույլտվություն է պետք: Մյուս կողմից՝ նման գործերի քանակն այնքան շատ է, որ քննիչները չեն հասցնում այլ գործերի «անդրադառնալ»:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Քննչական կոմիտեն վերջին շաբաթների ընթացքում մոտ մեկ տասնյակի հասնող՝ իրավաբանների կողմից քաղաքական որակվող գործեր է կարճել։

Թերթի աղբյուրը հայտնում է, որ քննիչները «մեղադրյալներին» կանչել են «հարցաքննության» և տեղում հասկացել, որ իրականում ոչ մի հանցակազմ չկա, ինչից հետո համապատասխան ձևակերպումներ են արել և դատախազներին միջնորդել, որ տվյալ գործերը կարճվեն։

Ի դեպ, կան տեղեկություններ, որ առաջիկայում կարող են կարճվել նաև բավական աղմկահարույց գործեր՝ հնչեղ անուններով: Թե ինչի հետ է կապված այս կտրուկ շրջադարձը, ճշտել չհաջողվեց, սակայն, մեր աղբյուրը հայտնում է, որ այս հանգամանքը անգամ փաստաբանների շրջանում է զարմանք առաջացրել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը