Ներքին 2 տարի առաջ - 12:27 11-09-2023

Զգալով մոտալուտ պարտությունը՝ իշխանությունը դրսևորում է բացառիկ հակաօրինական և ներվային վարքագիծ․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Սիրելի երևանցիներ,

Առաջիկա ընտրություններում զգալով մոտալուտ պարտությունը, իշխանությունը դրսևորում է բացառիկ հակաօրինական և ներվային վարքագիծ։ Քարոզարշավի առաջին օրից կիրառելով վարչական ռեսուրս՝ պարտադրում է հանդիպումների մասնակցել ոչ միայն քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցներին, այլ նաև պետական այլ կառույցների։

Տարածաշրջանի ամենամարտունակ ֆեյքային բանակին տիրապետող իշխանությունը, ինչպես և սպասվում էր, ստի և կեղծիքի, ատելության և լկտիության աննախադեպ դրսևորմամբ իրականացնում է հակաքարոզ «Ապրելու երկիր» կուսակցության և այլ ընդդիմադիր ուժերի նկատմամբ։ Իսկ իշխանական լրատվամիջոցները, ներառյալ հանրային հեռուսատեսությունը, թքած ունեն Ընտրական օրենսգրքի պահաջների վրա։

Վերջին օրերին ամեն պատից կախված Ավինյանի նկարները չտեսության մանկական դրսևորումներ են, որոնց վրա կարելի է միայն ծիծաղել և ինչպես ասում է մեր շտաբի պետը՝ «էս չեք, արա»։ Նախկին իշխանությունների «լավագույն բարքերը» սերտած իշխանությունները թաղային ընտրական ձեռներեցների հետ միասին, փորձում են վերարտադրվել։

Սիրելի երևանցիներ, այս ամենը մեզ համար, ի սկզբանե, եղել է կանխատեսելի, այնպես, ինչպես մարզային ընտրությունների ժամանակ, և մենք գիտենք ինչպես հաղթել իշխանություններին։

Վստահ եղեք` «Ապրելու երկիր» կուսակցության ռեսուրսները ամբողջովին բավարար են, այս ամենի շրջանակներում, արձանագրել երևանցիների հաղթանակը՝ ընտրությունների արդյունքների միջոցով։ Հանկարծ չմտածեք, որ ընտրությունների արդյունքները իշխանություններն են որոշում և որ ընտրությունների գնալը անիմաստ է։ Մենք արձանագրել ենք մեր հաղթանակները տարբեր համայնքներում, իսկ Տաթև համայնքում իշխանությանը հաղթել ենք ընդամենը մեկ ձայնով՝ մեկ ընտրողի շնորհիվ։

Հետևաբար, ես ձեզ մեր թիմի անունից վստահեցնում եմ․ մենք արձանագրելու ենք ձեր կատարած ընտրությունների արդյունքները՝ առանց որևէ շեղման։

Անպայման գնացեք ընտրության, մնացածը՝ թողեք մեզ, որովհետև մենք գիտենք ինչպես»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

11:13 Շիրակի մարզը նոր մարզպետ կունենա, Փաշինյանի թեկնածուն Սուրեն Պապիկյանի ազգականն է
09:00 Սյունյաց աբսուրդ․ 156 մլն-ոց «գոլդ» համարը և առանց A4 թղթի մնացած Գորիսի համալսարանը
19:19 Իմ արքայադուստր, հպարտ քեռի. երգիչ Անդրեի քրոջ դուստրն ավարտել է դպրոցը
20:00 Թվերի հսկայական անհամապատասխանություն և խախտումներ. Oragir.News-ը բացահայտում է ընտրական կեղծիքները
16:00 Հիմար Իվա՞նն է Փաշինյանի հերոսը. ինչու են փակում ԵՊՀ արտգրակի ամբիոնը
10:14 Վարդան Ղուկասյանը տեղը չի գտնում, ՔՊ-ում սրտատրոփ սպասում են, քաղաքական ուժերի «տանը կռիվ է»․ Մամուլ
15:26 Դերասանուհի Անիտա Ավետիսյանը մայրիկ է դառնալու
22:44 ՔՊ-ականների կողմից Արթիկում ծեծված քաղաքացին բողոքը հետ է վերցրել, պնդում է, որ այլևս բողոք չունի
14:24 Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ են մտցվելու. Ավինյան
21:43 Սա այն դեպքն էր, երբ հաղթանակը հայտարարվեց «պանիխիդայի» դեմքով. Ռոբերտ Քոչարյան