Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:45 08-09-2023

Պատերազմող երկրում զինղեկի աշխատավարձը կրճատում են․ բողոքի ակցիա Շիրակի մարզում

Շիրակի մարզի դպրոցների զինղեկներն այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Շիրակի մարզպետարանի մոտ բողոքի ակցիա են իրականացրել՝ ԿԳՄՍ նախարարությունից պահանջելով վերանայել իրենցբառերով՝ հերթական անհեթեթ որոշումը։

Զինղեկների խոսքով՝ նախարարության սահմանած դասաբաշխումների չափորոշիչների պատճառով դրույքաչափերը պակասել են՝ 1 դրույքից դարձել են կես դրույքաչափ, ինչի հետևանքով զինվորական մանկավարժների աշխատավարձից մոտ 60․000 դրամի չափով կրճատում է եղել։

Զինղեկները մտահոգություններ ունեն, որ իրենց դասաժամերը, դրույքաչափերը կրճատելով իշխանությունը բացառապես 1 նպատակ ունի՝ դպրոցական ծրագրից հանել նախնական զինվորական պատրաստություն առարկան, որը բացի զենք քանդել-հավաքելուց աշակերտներին տալիս է ռազմահայրենասիրական դաստիարակություն։

Բողոքի ակցիա իրականացնող ուսուցիչների դժգոհությունը լսեցին Շիրակի մարզպետի աշխատակազմում, բայց բացի խորհրդից այլ առաջարկ չի եղել։ Զինղեկներին առաջարկվել է իրենց բողոքը ընդհանուր ձևակերպել և հասցեագրել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանին՝ խոստանալով, որ մարզպետը Կառավարության նիստում նրանց դիմումը տեղ կհասցնի։ Զինղեկներն ասում են, որ հատկապես մեր նման սպեցիֆիկ հարևաններ ունեցող երկրի համար շատ կարևոր է, որ ծրագորմ նման առարկա լինեի, մինչդեռ իշխանության տարած գիծը լրիվ ուրիշ տեղ է գնում։

Զինղեկներից մեկը,որ չցանկացավ տեսախցիկի առաջ խոսել, միայն ասաց․
«Պատերազմող երկիր ենք, բայց իրանք զինղեկի աշխատավարձ կրճատումեն։ Սրանով ամենբան ասված է»։

Բողոքի ակցիայի մասնակից զինղեկներից մեկուրիշն էլ ասաց․
«Մենք կես դրույքով չենք աշխատի, մեր պայքարը պետք է շարունակական լինի։ ՀՀ-ումնվազագույն աշխատավարձը 75․000 դրամ է, իսկ մեր աշխատավարձը մաքսիմում 60․000 դրամ է կազմելու։ Ո՞ր տղամարդը կարող է այդ գումարով ընտանիք պահել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն

Ձեզ գուցե հետաքրքրի