Արտաքին 5 տարի առաջ - 16:17 11-06-2021

Պատմության մեջ քիչ օրինակներ կան, երբ պատերազմող կողմերն այդքան կարճ ժամանակ անց նստել են բանակցությունների սեղանի շուրջ. ՌԴ փոխվարչապետ

Անդրկովկասում բարի կամքի առկայության դեպքում տրանսպորտային հաղորդակցությունը կապաարգելափակվի, առևտուրը կսկսի զարգանալ, երկու երկրի տնտեսությունները զարգացման հզոր նոր խթան կստանան, և մարդկանց կյանքը կբարելավվի: Կարևորն այն է, որ այդպիսի բարի կամք գոյություն ունի:

Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում նշել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ անդրառնալով ՀՀ-Ադրբեջան հարաբերություններին և հարակից այլ թեմաներին:

«Հենց սկզբից մենք գործընկերների հետ պայմանավորվել ենք՝ այնպիսի մոտեցում ընտրել, որը հիմնված է ողջախոհության վրա»,- ասել է նա` նկատելով, որ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները շատ բարդ են և բազմաշերտ:

Պաշտոնյան նշել է, որ փոխվարչապետերի մակարդակով հեռավար բանակցությունները սկսվել են 2021 թվականի հունվարին, իսկ 3 պատվիրակությունները կլոր սեղանի շուրջ են նստել հունվարի 30-ին:

«Պատմության մեջ քիչ օրինակներ կան, երբ պատերազմող կողմերն այդքան կարճ ժամանակ անց նստել են բանակցությունների սեղանի շուրջ`տրանսպորտային կապերի ապաշրջափակման և իրենց երկրների տնտեսությունների զարգացման համար պայմաններ ստեղծելու համար:Այս ամենը առանձնահատուկ է դարձնում բանակցությունների ձևաչափը և ընդգծում մասնակիցների ցանկությունը՝ լուծում գտնելու հարցում»,-ասել է Օվերչուկը:

Բացի այդ, ըստ Օվերչուկի, Հայաստանը կարող է հնարավորություն ունենալ օգտագործել Կասպից ծովի ադրբեջանական նավահանգիստները Միջին Ասիայի երկրներ և Կենտրոնական Ասիայի երկրներից ՀՀ ապրանքներ տեղափոխելու համար:

«Տարածաշրջանում տրանսպորտային շրջափակումը վերացնելը կարևոր է Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի և հարևան բոլոր երկրների համար: Միևնույն ժամանակ, Հայաստանը կդառնա ոչ միայն կարևոր միջազգային տրանսպորտային հանգույց Պարսից ծոցի իրանական նավահանգիստները Սև ծովի նավահանգիստների, ինչպես նաև Բալթիկայում և Խաղաղ օվկիանոսում գտնվող ռուսական նավահանգիստները միացնելու հարցում, այլ նաև կկարողանա սկսել ստեղծել սեփական արտադրություն, քանի որ այն հնարավորություն կունենա մուտք գործել իրացման նոր շուկաներ, և երկրից արտադրանք արտահանելու հնարավորությունը սահմանափակող գործոններն անցյալ կդառնան: Ժամանակակից պատմության մեջ նման հնարավորություններ երբեք չեն բացվել, և անկասկած, այս նոր կազմաձևում հիմնական շահառուները կլինեն Ադրբեջանը և Հայաստանը: Ռուսաստանը դրանում օգնում է նրանց և տարածաշրջանի մյուս բոլոր երկրներին»,-ասել է Օվերչուկը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու