Արտաքին 3 տարի առաջ - 18:14 04-09-2023

Արտակարգ դեպք Անկարայում․ F-4 ռազմական ինքնաթիռից մի մաս է ընկել բաց ավտոկայանատեղիի տարածք

Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-4 կործանիչի մի մասը անհայտ պատճառներով ընկել է բաց ավտոկայանատեղիի տարածք։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Նախարարության հաղորդմամբ՝ այս պատահարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

«Մեր ռազմաօդային ուժերի հրամանատարությանը պատկանող F-4 կործանիչի մի մասը Անկարայի վրայով թռիչքի ժամանակ անհայտ պատճառով ընկել է Թուրքիայի նավթային կորպորացիային (TPAO) պատկանող բաց ավտոկայանատեղի»,-ասվում է հայտարարությունում։

Նշվում է, որ ինքնաթիռը անվտանգ վայրէջք է կատարել Թուրքիայի հյուսիսարևմտյան Էսքիշեհիր քաղաքում։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:31 Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր