Միտք Ներքին 3 տարի առաջ - 15:27 04-09-2023

Արցախում հիմա էլ Բաբայան Սամվելն է ուզում իրավիճակից «օգտվել». Կարեն Վրթանեսյան

Ընդամենը մի քանի օր է, ինչ Արայիկ Հարությունյանին հնարավոր եղավ Արցախի նախագահի աթոռից պոկել և, օ՜, հրաշք, Արցախում այսօրվանից հացի կտրոններ են մտցվելու, ֆեյսբուքյան իր էջում գրել է փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

«9 ամսից ավելի պաշարված Արցախում ՎԵՐՋԱՊԵՍ հացի կտրոններ են մտցնում։

Ինչպե՞ս դա հնարավոր դարձավ։ Զուտ պետնախարարի պաշտոնում հիմա մարդ է, ով չի վերաբերվում իր հայրենիքին «Մի հատ էլ վերջին անգամ թալանեմ, նոր գնամ» տրամաբանությամբ։

Ուղղակի մտածե՛ք, թե ինչքան ավելի մեծ կլիներ Արցախի ամրության պաշարը, եթե 2020-ի նոյեմբեր-դեկտեմբերին Արցախում մի նորմալ մարդ գար իշխանության։

Ինչքան ավելի մեծ կլիներ Հայաստանի ամրության պաշարը, եթե 2020 թվականի նոյեմբերի 10-ին Նիկոլը հեռանար։

Ինչևէ, Արցախում ներքաղաքական իրավիճակը մնում է լարված, քանի որ հիմա էլ Բաբայան Սամվելն է ուզում իրավիճակից «օգտվել»», - գրել է նա։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում