Ներքին 3 տարի առաջ - 12:35 02-09-2023

ՀՀ-ն միայն նրա իշխանությունները չեն, այլ հայ ժողովուրդն է, որը մշտապես տեր է կանգնելու Արցախին. Չալաբյան

Արցախի անկախության տոնը այսօր նշում ենք մի պայմաններում, երբ արդեն 9 ամսից ավելի է Արցախը գտնվում է շրջափակման մեջ՝ լքված ՀՀ իշխանությունների կողմից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

«Համարյա միայնակ է արցախցին պայքարում Արցախը պաշարած թշնամական ուժերի դեմ: Այստեղ ենք, որպեսզի զորավիգ կանքնենք Արցախի մեր քույրերին ու մեր եղբայներին: Հստակ ուղերձ հղենք, որ ՀՀ-ն միայն նրա ժամանակավոր եւ հուսով եմ՝ մոտ ապագայում հեռացող իշխանությունները չեն, այլ հայ ժողովուրդն է, որը մշտապես տեր է կանգնելու Արցախին»,- հայտարարեց Չալաբյանը:

«Հերոսաբար պայքարում են Արցախում մեր քույրերն ու եղբայրները։ Մենք պետք է արժանի լինենք այդ պայքարին, իսկապես արժանի, գիտակցենք, որ Երևանում անհոգ կյանքով ապրելով, ռեստորաններ այցելելով, սնուփ դոգերի համերգները գնալով և այլնով, չենք կարող արժանի լինել այն պայքարին, որ այսօր մղում են Արցախի մեր 120 հազար եղբայրներն ու քույրերը։ Մենք պետք է իսկապես կանգնենք նրանց կողքին ու գործով ապացուցենք, որ բոլորս մի ազգ ենք, մի հայրենիք, պայքարում ենք միասնական հայրենիքի համար»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի